Բրոնկսի տարածքային ոստիկանական բաժանմունքում կրակոցներ են հնչել: Ենթադրվում է, որ տղամարդը սկսել է կրակել ոստիկանների վրա, հայտնում է NYC Scanner-ը:
Վերջին տվյալներով, ոստիկաններից մեկը ձեռքից վիրավորվել է: Ոստիկանին հոսպիտալացրել են: Բժիշկները վիրավորի վիճակը գնահատում են բավարար:
Տեղի ոստիկանները գտնում են, որ հենց այս նույն տղամարդն է նախօրեին հարձակվել մեկ այլ ոստիկանական բաժանմունքի վրա:
Կրակ բացած տղամարդուն բերման են ենթարկել: Նա ձերբակալված է: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: