Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Այգեհովիտ գյուղում 62-ամյա տղամարդը կացնի երկու հարվածով սպանել է մորը, իսկ ամիսներ անց մահացել է ինքը

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Մարդանյանի նախագահությամբ ավարտվել է Սարգիս Ս.-ի գործի քննությունը:

62-ամյա Սարգիս Ս.-ին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Սարգիս Ս.-ն դիտավորությամբ սպանել է իր մորը:

Համաձայն քրեական գործի նյութերի՝ 2019 թվականի մարտի 15-ին, ժամը 11-ն անց 30-ի սահմաններում Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի իրենց տանը Սարգիս Ս.-ն վիճաբանել է մոր՝ Օսան Ս.-ի հետ՝ տանը եղած շշում օղի չլինելու հարցով:

Վիճաբանության ընթացքում Սարգիս Ս.-ն իրենց պատշգամբում կացնի երկու հարված է հասցրել մոր գլխին: Օսան Ս.-ն տեղափոխվել է Իջևանի բժշկական կենտրոն, որտեղ մահացել է որդու հարվածների պատճառով ստացած վնասվածքներից :

Դեպքից երեք օր անց որոշում է կայացվել Սարգիս Ս.-ի նկատմամբ ստացիոնար դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն նշանակելու մասին: Դատարանի որոշմամբ փորձաքննությունը նշանակվել, Սարգիս Ս.-ն տեղափոխվել է հոգեբուժական կլինիկա:

Ըստ դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության՝ Սարգիս Ս.-ն դեռ 2007 թվականից հաշվառված է եղել տեղի բժշկական կենտրոնի հոգեբուժական կաբինետում՝ «Ասթենոդեպրեսիվ համախտանիշ» ախտորոշմամբ: Ժամանակ առ ժամանակ նա բուժում է ստացել: Իսկ փորձաքննության կատարման պահին Սարգիս Ս.-ի մոտ ախտորոշվել է «Շիզոֆրենիա,  հալյուցինատոր պարանոիդ ձև»:

Ըստ փորձագիտական եզրակացության՝ իրավախախտումը կատարելու պահին Սարգիս Ս.-ն եղել է հիվանդագին խանգարված վիճակում, արարքը կատարել է զառանցական ապրումների ազդեցության ներքո, ինչը նրան զրկել է իր գործողությունների վտանգավորությունը գիտակցելու և  իր գործողությունները ղեկավարելու հնարավորությունից:

Սարգիս Ս.-ն ճանաչվել է անմեղսունակ:

Ըստ փորձագիտական եզրակացության՝ Սարգիս Ս.-ն չի կարող մասնակցել դատաքննչական գործողությունների, նա սոցիալապես վտանգավոր է իր և շրջապատի համար, կարիք ունի հարկադիր բուժման հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքի պայմաններում:

Սարգիս Ս.-ի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու գործն ընդունվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթ 2019 թվականի սեպտեմբերին:

2020 թվականի հունվարի 22-ի դատական նիստի ժամանակ  գործով դատախազ Վ. Սարգսյանը ներկայացրել է տեղեկանք, համաձայն որի՝ Սարգիս Ս.-ն 2020 թվականի հունվարի 9-ին մահացել է: Դատախազը նշել է, որ Սարգիս Ս.-ի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու գործը ենթակա է կարճման՝ անձի մահվան հիմքով:

Սարգիս Ս.-ի դուստրը չի առարկել, որ հոր վերաբերյալ գործը կարճվի նրա մահվան հիմքով:

Դատարանը որոշել է՝ անմեղսունակության վիճակում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով արգելված արարք կատարած անձ Սարգիս Ս.-ի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու վերաբերյալ գործի վարույթը կարճել, քրեական հետապնդումը դադարեցնել Սարգիս Ս.-ի մահվան հիմքով:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում