Սիրիայի Դեր Զոր նահանգի Խաթլա գյուղում նոր դպրոց է բացվել, որը լուրջ վնաս էր կրել ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողությունների ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Մարզում կրթական հաստատությունների վերականգնումը սկսվել է 2017 թ. ԻՊ-ից ազատագրումից ի վեր և շարունակվում է մինչ օրս: Այս առումով նույնիսկ հաստատվել է հատուկ պետական ծրագիր: Պատերազմից առաջ մարզում աշխատում էր գրեթե 1500 դպրոց, պատերազմի ժամանակ նրանց թիվը հինգ անգամ կրճատվեց։ Այժմ դրանցից շատերը վերակառուցվում են: Միայն 2019-ին ավելի քան 120 հազար երեխա նստեց դպրոցական նոր նստարաններին: Արդեն Խաթլա գյուղի դպրոցն էլ է վերականգնվել: Հանրակրթական այս դպրոցում սովորում են տղաներ և աղջիկներ:
«Յոթ տարի առաջ ապօրինի զինված խմբավորումներ եկան ու ոչնչացրին ամբողջ ենթակառուցվածքը: Սիրիական բանակը ազատագրեց մեր քաղաքը: Կառավարությունն ու մեր ռուս ընկերները օգնում են վերականգնել ավերակները՝ ներառյալ դպրոցները։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի երեխաները սովորեն: Շնորհակալ եմ ռուս ժողովրդին և նրանց նախագահին՝ աջակցության և օգնության համար», – լրագրողներին ասաց դպրոցի տնօրեն Սալահ Ադ Դին Ջոհան:
Դպրոցականների ծնողները հույս ունեն, որ բացի դպրոցից, կբացվի նաև մանկապարտեզ: