Թաիլանդի Նախոն Ռաչասիմա քաղաքում 25 մարդու վրա կրակած զինծառայողը ոչնչացվել է: Այս մասին հայտնում է «Ռոյթեր» գործակալությունը՝ վկայակոչելով Թաիլանդի անվտանգության ուժերի աղբյուրներին:
Ինչպես գիտեք, հրաձիգը Թայլանդի բանակի 32-ամյա դիպուկահար Ջակրապանթ Թոման էր:
Նշվում է, որ նրան սպանել է հատուկ նշանակության ջոկատը՝ հատուկ գործողության ընթացքում:
Դրանից առաջ հաղորդվում էր, որ թաիլանդցի զինվորը կրակ է բացել Թաիլանդի Նախոն Ռաչասիմա քաղաքում, որի հետևանքով զոհվել է 25 մարդ, վիրավորվել 63-ը: