Թաիլանդի հատուկջոկատայինները զննել են «Տերմինալ 21» առևտրի կենտրոնի հիմնական մասի բոլոր չորս հարկերը և չեն հայտնաբերել 20 մարդու կյանք խլած հրաձիգին և ոչ էլ պատանդներին՝ հայտնում է «Խաոսոտ» թերթի անգլալեզու առցանց տարբերակը:
Առևտրի կենտրոնի հսկայական շենքը բաղկացած է մի քանի մասնաշենքից՝ ներառյալ բազմահարկ ավտոկանգառը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ առևտրի կենտրոն է եկել հրաձիգ զինվորականի մայրը: Նա փորձում է համոզել որդուն հանձնվել ոստիկանությանը։
Հաղորդվում է 31 վիրավորների և 20 զոհվածների մասին: