Thursday, 25 04 2024
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

«Ժիգուլին» բեռնատարների միջև ջնջխվել էր…». Երևան-Մեղրի ճանապարհին ողբերգական վթարի հետևանքով 4 մարդ է մահացել, այդ թվում՝ 3-ամյա երեխա

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Իրանի քաղաքացի Յուսեֆ Հասսանալիզադեհի գործով բերված վերաքննիչ բողոքների  քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հրաչյա Մեխակյանի նախագահությամբ:

Դատարանը հաստատված է գնահատել Իրանի քաղաքացու մեղավորությունը 4 մարդու կյանք խլած ճանապարհային պատահարի համար:

57-ամյա Յուսեֆին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի հոկտեմբերի 16-ին, ժամը 18-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 347-րդ կմ հատվածում Յուսեֆ Հասսանալիզադեհն իր վարած «Սկանիա» բեռնատար մեքենայով խախտել է ՃԵԿ համապատասխան պահանջները, սահմանափակ տեսանելիության, ճանապահի՝ դեպի ձախ շրջադարձային ու վայրէջքային թեքության պայմաններում չի պահպանել ընթացքի ավելի դանդաղ արագությամբ իր առջևից նույն  ուղղությամբ ընթացող «Վազ-2107»-ի ու դրա առջևում գտնվող «Սկանիա» բեռնատարի անվտանգությունն ապահովող միջտարածությունը, ստեղծել է վթարային իրավիճակ, բախվել է «ՎԱԶ-2107»-ի հետնամասին, ճզմել-դեֆորմացրել է այդ մեքենան և առաջացրել է մեքենայում գտնվող չորս անձանց՝ մի ընտանիքի անդամների մահը:

«ՎԱԶ-2107» մեքենան վարում էր պայմանագրային զինծառայող, 30-ամյա Ծովակ Խ.-ն: Մեքենայում էին նրա 27-ամյա կինը՝ Տաթևիկը,  3-ամյա դուստրը՝ Նարեն ու Ծովակի 58-ամյա մորաքույրը՝ Սվետլանան…

2018 թվականի հոկտեմբերի 19-ին «Սկանիա» բեռնատարի իրանցի վարորդ Յուսեֆ Հասսանալիզադեհը առնվել է կալանքի տակ:

Գործի դատաքննության ընթացքում վերջինս իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է, հրաժարվել է ցուցմունքներ տալուց՝ խնդրելով հիմք ընդունել նախաքննական ցուցմունքները:

Նախաքննական ցուցմունքներում Յուսեֆ Հասսանալիզադեհը հայտնել է, որ դեպքի օրը՝ 2018 թվականի հոկտեմբերի 16-ին, իր վարած «Սկանիա» բեռնատարով դուրս է եկել Երևանից և ուղևորվել Իրան: Իր առջևից ընթանում էր գործընկերը՝ Ամինը՝ նույնպես «Սկանիա» բեռնատարով:

Ժամը 18-ի սահմաններում Մեղրիի սարից իջնում էին: Ինքը նկատել է, որ Ամինը իրենից մոտ 50 մետր ներքև կարծես թե կայանել է մեքենան ճանապարհի աջ երթևեկելի գոտում: Երբ ինքը շրջադարձ է կատարել և մոտ 20 մետր ընթացել է առաջ, իր բեռնատարին վազանցել է մի սպիտակ «Ժիգուլի», որը սկսել է ընթանալ իր բեռնատարի առջևից: Այդ պահին իրենց միջև տարածությունը մոտ  5 մետր կարող էր լինել: Ինքն արգելակել է, բայց բախվել է սպիտակ «Ժիգուլու» հետնամասին, հրելով տարել, հարվածել է Ամինի մեքենայի հետնամասին: «Ժիգուլին» երկու բեռնատարների միջև տրորվել է…

Տուժողի իրավահաջորդ Վանիկ Ա.-ն հայտնել է, որ տուժողներից մեկն իր քույրն էր՝ Տաթևիկը: Նա ամուսնու, երեխայի ու ամուսնու մորաքրոջ հետ ամուսնու վարած մեքենայով երեխային բժշկական հետազոտության էր տարել Կապան: Դեպքի պահին նրանք վերադառնում էին տուն…

Գործով վկա Ամին Նադերալին հայտնել է, թե Իրանի քաղաքացի է, վարում է «Սկանիա» բեռնատար մեքենա, որով տարբեր ընկերությունների պատվերով բեռնափոխադրումներ է իրականացնում: Ամբաստանյալ Յուսեֆ Հասսանալիզադեհին ճանաչում է որպես գործընկերոջ, նա նաև իր հոր ընկերն է: Դեպքի օրն իրենք միասին՝ յուրաքանչյուրն իր բեռնատարով, դուրս էին եկել Երևանից և ուղևորվել էին Իրան:

Մեղրիի սարը իջնելիս ինքը շատ դանդաղ էր վարում մեքենան: Իր մեքենայի հետևից հանկարծ հարված է զգացել: Այդ պահին արգելակել է: Բայց մի քանի մետր առաջ գնալուց հետո է մեքենան կանգնել: Նայել է հայելուն ու տեսել է, որ Յուսեֆի վարած բեռնատարը կանգնած է իր մեքենայից յոթ-ութ մետրի վրա: Անմիջապես ինքն իջել է մեքենայից, տեսել է, որ Յուսեֆի մեքենայի խցիկի տակ ճմռված, ջնջխված սպիտակ «Ժիգուլի» կա…

Գործով վկա Պետրոս Մ.-ն հայտնել է, որ 2018 թվականի հոկտեմբերի 16-ին, ժամը 16-ն անց 30-ի սահմաններում ինքը որդու և հարսի հետ որդու վարած «Օպել» մեքենայով Մեղրի քաղաքից ուղևորվել էր Երևան: Հասել էին ճանապարհի վերելքային հատվածին: Տեսել է, որ հանդիպակաց ուղեմասով իրենց ընդառաջ ընթանում է բեռնատար մեքենա, նրա հետևից՝ 4-5ետր հեռավորության վրա, ընթանում էր սպիտակ «07»:

Երբ իրենց «Օպելը» հավասարվել է «07»-ի առջևից ընթացող բեռնատարին, աջ շրջադարձից իր տեսադաշտում հայտնվել է մեկ այլ բեռնատար, որը բարձր արագությամբ շրջադարձը կատարելով՝ էլ ավելի բարձր արագությամբ ընթանում էր առաջ: Իր որդին մեքենան աջ է քաշել՝ կողնակի տարածք: Հավասարվել են «07»-ին: Նույն պահին բարձր արագությամբ ընթացող բեռնատարը առջևի մասով հարվածել է «07»-ի հետևի մասին ու հրելով այդ մեքենան տարել, հարվածել է առջևից շատ դանդաղ ընթացող մյուս բեռնատարի հետնամասին: «07»-ը մնացել է երկու բեռնատարների արանքում ու ճզմվել է… Իրենք անմիջապես իջել են մեքենայից, գնացել են դեպի վթարված մեքենան: Նրան հարվածած բեռնատարի վարորդի դուռը բացվել է, վարորդն ընկել է ճանապարհին: Առջևում կանգնած բեռնատարի վարորդը նրան քաշելով դուրս է բերել ճանապարհից: Իրենք տեսել են, որ «07»-ը ամբողջովին ջնջխվել է…

Դատարանը Յուսեֆ Հասսանալիզադեհին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և դատապարտել է 6 տարի 8 ամիս ազատազրկման՝ 3 տարով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Պատժի սկիզբը՝ 2018 թվականի հոկտեմբերի 17-ից:

Ամբաստանյալից հօգուտ տուժողների իրավահաջորդների կբռնագանձվի 6 միլիոն դրամ՝ որպես հուղարկավորության ծախսերի, և 730 հազար դրամ՝ որպես պատճառված գույքային վնասի հատուցում:

Ամբաստանյալից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 160 հազար դրամ՝ որպես դատական ծախսերի՝ կատարված փորձաքննությունների  արժեքի հատուցում:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչն ու ամբաստանյալի շահերի պաշտպանը:

Վերաքննիչ դատարանում գործը քննվեց Ս. Մարաբյան, Տ. Սահակյան, Ռ. Բարսեղյան կազմով:

Ամբաստանյալի շահերի պաշտպանն իր բողոքում նշել էր, թե առաջին ատյանի դատարանը չի պատճառաբանել՝ ինչու իր պաշտպանյալի նկատմամբ չի կիրառվել Համաներման ակտի համապատասխան դրույթը կամ՝ պայմանական դատապարտություն: Պաշտպանն ընդգծել էր,թե դատական նախորդ ատյանը պատշաճ չի գնահատել այն, որ ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չեն արձանագրվել, ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է, վատառողջ է, ընդունել է իր դեմ ներկայացված քաղհայցի պահանջները: Պաշտպանի կարծիքով՝ առկա են հիմքեր, որպեսզի իր պաշտպանյալն ազատազրկման ձևով պատիժը չկրի: Նա պահանջել է պատժի մասով փոփոխել դատավճիռը, Յուսեֆ Հասսանալիզադեհի նկատմամբ նշանակել մեղսագրված արարքի համար օրենքով սահմանված ամենամեղմ պատիժը, նրա նկատմամբ կիրառել Համաներման ակտի համապատասխան դրույթն ու նրան ազատել պատժի կրումից, իսկ պատժաչափը չմեղմացնելու դեպքում՝ կիրառել պայմանական դատապարտություն, սահմանել փորձաշրջան ու ամբաստանյալին ազատ արձակել:

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը նշել էր, թե առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված պատիժը չի համապատասխանում արարքի ծանրությանն ու ամբաստանյալի անձին: Բողոքում շեշտված էր, որ ամբաստանյալն ի սկզբանե իրեն մեղավոր չի ճանաչել, չի զղջացել, միայն դատարանում է խոսել զղջման ու մեղքն ընդունելու մասին՝ ցանկանալով մեղմ պատիժ ստանալ, այսինքն՝ զղջումը եղել է «ոչ իրական»:  Ըստ բողոքաբերի՝ դատարանը պատշաճ չի գնահատել կատարված արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը և նշանակել է ակնհայտ մեղմ պատիժ: Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը պահանջել էր պատժի մասով փոփոխել դատավճիռը՝ պատժի խստացման առումով:

Վերաքննիչ դատարանում ամբաստանյալի շահերի պաշտպանն ու ամբաստանյալը պնդեցին վերաքննիչ բողոքը, խնդրեցին այն բավարարել ու մերժել տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի բողոքը:

Իսկ վերջինս խնդրեց բավարարել իր բողոքն ու մերժել պաշտպանական կողմի բերած բողոքը:

Մեղադրող դատախազն առարկեց ամբաստանյալի շահերի պաշտպանի բերած բողոքի դեմ, չառարկեց տուժող կողմի բողոքի դեմ:

Վերաքննիչ քրեական դատարանը եզրահանգեց, որ բողոքաբերները չեն հիմնավորել իրենց բողոքներում նշված պահանջները, այլ միայն թվարկել են քրեական գործում առկա հանգամանքներ, որոնք առաջին ատյանի դատարանն արդեն իսկ հաշվի է առել:

Վերաքննիչ դատարանն արձանագրեց, որ առաջին ատյանի դատարանի կողմից սահմանված պատժաչափը, այն իրապես կրելու նպատակահարմարությունը հիմնավորված և օրինական են, պատժի մասով՝ ինչպես մեղմացման, այնպես էլ խստացման առումով, դատավճիռը փոփոխելու հիմքեր չկան: Կատարված արարքի ծանր հետևանքները հիմք են տալիս ամբաստանյալի նկատմամբ սահմանելու իրական ազատազրկման ձևով պատիժ, ինչը և արվել է առաջին ատյանի դատարանի կողմից:

Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց որոշումը՝ բերված վերաքննիչ բողոքները մերժվեցին:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 6 տարի 8 ամիս ազատազրկումով, թողնվեց անփոփոխ, օրինական ուժի մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում