Ղազախստանի Ժամբիլի մարզի Կորդայի շրջանում տեղի ունեցած անկարգությունների արդյունքում տուժել է 127 մարդ: Այս մասին շաբաթ օրը ՝ փետրվարի 8-ին, հայտնել են կառավարության մամուլի ծառայությունից:
«Կորդայի շրջանում տեղի ունեցած անկարգություններից հետո 127 մարդ դիմել է բժշկական օգնություն: Այս մասին հայտարարել է առողջապահության փոխնախարար Կամալջան Նադիրովը: 37 մարդ գտնվում է հիվանդանոցներում, այդ թվում ինը՝ վերակենդանացման բաժանմունքում, 18-ը պատրաստվում են դուրս գրվելու»,- մամուլի ծառայության հաղորդագրությունը մեջբերում է korrespondent.net-ը: