Ամերիկացի բասկետբոլիստ Քոբի Բրայանթի ուղղաթիռը վարող հայ օդաչու Արա Զոբայանն ուղղաթիռի կառավարումը կորցրել է ամպերի պատճառով, ինչն էլ կարող էր ավիավթարի պատճառ դառնալ, վկայում են հետաքննության արդյունքները, որոնք հրապարակվել են ESPN-ում:
Նշվում է, որ շարժիչում որևէ անսարքություն չի հայտնաբերվել:
Աղետի մանրամասներն ուսումնասիրող հատուկ հանձնաժողովի մասնագետների կարծիքով՝ Զոբայանը կարող էր դուրս գալ ամպից, եթե հասցներ վեր բարձրանալ ևս 30 մետր: Դրա համար նրան 12 վայրկյան անհրաժեշտ կլիներ, սակայն 700 մետր բարձրությունից ուղղաթիռը սկսել է կտրուկ անկում գրանցել՝ թեքվելով դեպի ձախ, և բախվել է ժայռին:
Հիշեցնենք, որ Զոբայանի վարած ուղղաթիռը, որում գտնվել են նաև մարզիկն ու նրա 13-ամյա դուստր Ջիաննան, կործանվել է հունվարի 26-ին՝ երիտասարդական բասկետբոլային հանդիպման մեկնելիս: Ուղղաթիռի 9 ուղևորներից ոչ ոք չի փրկվել: