Friday, 29 03 2024
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում

«Ռազմիկ Աբրահամյանին ազատության մեջ թողնելն աբսուրդ է, նրա առողջական խնդիրներ ունենալու մասին հայտարարություններն էլ՝ կասկածելի»

«Ռազմիկ Աբրահամյանի փաստաբանը հայտարարում է, թե իր պաշտպանյալն առողջական խնդիրներ ունի, չի կարող կալանքի տակ գտնվել  և այլն և այլն, բայց քանի դեռ ես պաշտոնական պարզաբանում չեմ լսել, թե ինչ հիմքով Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը չի բավարարել , այս պահին կոնկրետ գնահատական տալ չեմ կարող, սակայն գտնում եմ, որ առողջական խնդիրներով պայմանավորված կալանավորում չընտրելը  բավարար չէ, առավել ևս այն դեպքում, երբ չգիտենք, թե այդ առողջական խնդիրներն արդյո՞ք իրականությանը համապատասխանում են, թե ոչ կամ համապատասխանելու դեպքում էլ՝ որքանով են  այդ առողջական խնդիրները լուրջ․ պրակտիկայում կան հազարավոր դեպքեր, երբ այս կամ այն անձն իսկապես ունի առողջական խնդիրներ, սակայն, այդուհանդերձ, նրանց նկատմամբ խափանման միջոց կալանավորումն են ընտրում՝ մինչև լինի բժշկական հանձնաժողովային փորձաքննություն և դրանով հիմնավորվի, որ առողջական վիճակը պատժի կրման հետ անհամատեղելի է , այդ թվում նաև կալանքի տակ գտնվելու  հետ է անհամատեղելի։ Հիմա ինձ համար աբսուրդի ժանրից է առողջական խնդիրներով պայմանավորված Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ կալանավորում չընտրելը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց երեխաների ապօրինի որդեգրման և  վաճառքի գործով տուժած մայրերից Հայկուհի Խաչատրյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սուսաննա Սարգսյանը։

Հիշեցնենք, որ օրերս Վերաքննիչ դատարանը չբավարարեց ՀՀ գլխավոր դատախազության Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու բողոքը՝ Ռազմիկ Աբրահամյանին թողնելով ազատության մեջ։

Այս համատեքստում փաստաբան Սուսաննա Սարգսյանը հավելեց նաև․

«Բոլորս էլ շատ լավ տեսնում ենք, որ Ռազմիկ Աբրահամյանն իր ոտքով գնում ու նիստերին մասնակցում է, շատ հանգիստ տեղաշարժվում է․ այստեղ նրա փաստաբանն իբրև թե ինսուլինային կախվածություն է մեջբերում, որը, սակայն, օրենքով նախատեսված կարգով , եթե 60 միավորից ավել է՝ միայն այդ դեպքում նոր պատժի հետ անհամատեղելի են համարում, մինչդեռ այսօր կալանավայրերում մենք ունենք հարյուրավոր մարդիկ, ովքեր շատ ավելի ծանր հիվանդություններով են տառապում, բայց դրա հետ մեկտեղ տևական ժամանակ համ կալանքի տակ են գտնվում համ էլ իրենց պատիժն են կրում։ Հիմա, եթե գոնե լիներ բժշկական հանձնաժողովի փորձաքննության եզրակացություն և դա դրվեր մերժման հիմքում, ապա կալանավորումը գոնե կփոխարինվեր գրավով, բայց այս դեպքում մենք անգամ գրավ չունենք, այլ ընդամենն ունենք տեղեկատվություն, որ առաջին  ատյանի դատարանը  գտնում է, թե Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու հիմնավոր կասկածը բացակայում է և Վերաքննիչ դատարանը գուցե առաջին ատյանի դատարանի օրինակով է շարժվել՝ դատախազության բողոքը մերժելիս, ինչն  ուղղակի աբսուրդ է և որևէ պարագայում հիմնավոր որոշում չի կարող համարվել»։

Հարցին՝ ստեղծված իրավիճակում ի՞նչ  գործողություններ եք նախատեսում իրականացնել, փաստաբանը պատասխանեց․

«Պետք է փորձենք մեզ մոտ եղած դրվագներով հասնել նոր մեղադրանքների, այսինքն՝ մեղադրանքի ծավալը կփոփոխվի, դրվագները կավելանան և նախաքննություն իրականացնող մարմինը հնարավորություն կունենա նոր միջնորդություն ներկայացնելու մեղադրանքի փոփոխության հետ կապված․ այս պահի դրությամբ կարող եմ ասել միայն այսքանը, մնացածը կերևա առաջիկայում և չեմ ցանկանում ներկա դրությամբ շատ մանրամասնել նաև մեր անելիքներն ու պլանները, որովհետև նաև հընթացս այս գործով կարող են ի հայտ գալ նոր զարգացումներ, սպասենք և առաջիկայում կտեսնենք»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում