Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

«Ժանտախտը՝ ձեր երկու տներին». ինչքան Ռուսաստանն ու Թուրքիան մեզնից հեռու թաղվեն, այնքան ավելի լավ Հայաստանի համար

«Չավուշօղլուն հայտարարել է իր վարդագույն երազանքի մասին, բայց այդ երազանքը գոնե այս պահի դրությամբ իրականացման ճանապարհին ունի միանգամայն անհաղթահարելի խոչընդոտներ, ընդ որում՝ թե՛ Չավուշօղլուի և թե՛ իր ռուս բարեկամների համար, եթե վերջիններս ցանկանան Չավուշօղլուի վարդագույն երազանքը կյանքի կոչել: Բայց, այնուամենայնիվ, մենք սա ընդունում ենք ի գիտություն՝ արձանագրելով, որ, փաստորեն, Թուրքիան իր մղումներում մնում է նույնը: Մենք էլ մնում ենք նույնը մեր հերթին՝ համարելով, որ միակ բանը, որը Թուրքիան ունի անելու ղարաբաղյան կարգավորման գործում, որքան հնարավոր է՝ ղարաբաղյան կարգավորումից հեռու մնալն է»:

Թուրքիայի Հանրապետության ներկայացուցիչը կրկին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին: Անկարան, որը պարբերաբար փորձեր է անում միջամտելու Հարավային Կովկասի գործերին ու մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին՝ բնականաբար, պաշտպանելով Ադրբեջանի շահերը, այս անգամ խոսել է Թուրքիայի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Մևլութ Չավուշօղլուի շուրթերով: Չավուշօղլուն Անկարայում հանդիպել է «Լրագրողների միջազգային ֆեդերացիայի» գործադիր կոմիտեի անդամների հետ՝ հանդիպման ընթացքում ասելով, թե այս տարի Ղարաբաղի հարցը կարևորվելու է: Ավելին, նա այս համատեքստում կարևորել է նաև Ռուսաստանի դերակատարումը:

«Մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի ղարաբաղյան հարցին լուծում տանք: Եթե Ռուսաստանն օգտագործի իր ուժն ու ազդեցությունը, ապա մենք կլուծենք այս հարցը: Այս տարի կարևորելու ենք Ղարաբաղի հարցը», – հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Անշուշտ, հայտնի փաստ է, որ Թուրքիան, իմիջիայլոց, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, անաչառ չէ Արցախի հարցում և բացահայտորեն պաշտպանում է «եղբայրական» Ադրբեջանին: Ընդ որում, եթե տարիներ առաջ ղարաբաղյան հակամարտության գոտում ինչ-որ սրացման, արտառոց իրադարձության կամ զարգացման դեպքում Թուրքիան փորձում էր հնարավորինս հավասարակշռված դիրքորոշում արտահայտել, ապա վերջին տարիներին, Թուրքիայում բռնատիրական ռեժիմի ամրապնդման ֆոնին, այս երկիրը որքան գնալով ավելի ագրեսիվ ու ռազմատենչ է դառնում տարածաշրջանում, այնքան ավելի ադրբեջանամետ են դառնում մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հարցի առնչությամբ:

Հենց ադրբեջանական գործոնն էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գլխավոր խոչընդոտներից մեկը: Դրանից հետո էլ Թուրքիան, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և սահմանների բացման խնդրին՝ դա կապել է Հարավային Կովկասում «խաղաղության» հաստատման խնդրի հետ: Իսկ Ղարաբաղի հարցում «խաղաղություն» ասելով թե՛ Անկարան և թե՛ Բաքուն մեկ բան են հասկանում՝ «Լեռնային Ղարաբաղի վերադարձ Ադրբեջանին»: Այս դիրքորոշումը 2018 թ. դեկտեմբերին, Հայաստանի վարչապետ Ն. Փաշինյանի հայտարարությանն ի պատասխան, կրկնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը՝ ասելով, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է, որ Հայաստանը «Ադրբեջանին վերադարձնի օկուպացված տարածքները»: Այս մասով ամեն ինչ, իհարկե, պարզ է:

Թուրքիայի արտգործնախարարի վերջին հայտարարության մեջ առավել ուշագրավ է իր հայտնած այն հույսը, որ «եթե Ռուսաստանն օգտագործի իր ուժն ու ազդեցությունը՝ մենք կլուծենք Ղարաբաղի հարցը»: Թե ինչ լուծում են թուրքերը ակնկալում Ռուսաստանից՝ երևի թե դժվար չէ կռահել, բայց դա չէ հարցը: Հարցն այն է, թե արդյո՞ք Մոսկվան կընդառաջի Թուրքիայի այդ ակնկալիքներին, եթե, իհարկե, թուրքերը որոշեն լուրջ փորձեր անել միջամտելու ղարաբաղյան կարգավորման գործընթացին: Որովհետև նախկինում էլ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, թե անձամբ է իր ռուսաստանցի գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ խոսելու Ղարաբաղի հարցի մասին, բայց հետագա պաշտոնական հաղորդագրություններից չի երևացել, որ ռուսական կողմն ինչ-որ կերպ ընդառաջել է թուրքական կողմին այս հարցում:

Բոլոր դեպքերում, թուրք-ռուսական հարաբերությունների շարունակական խորացման խորապատկերին Չավուշօղլուի հայտարարությունը բավական մտահոգիչ է, և դրա պատճառն, իհարկե, պատմության դասերն են: Ոչ վաղ անցյալի պատմության դասերը: Ռուսաստանն ու Թուրքիան նախկինում էլ են խիստ անկայուն հարաբերություններ ունեցել իրար հետ. կռվել, պատերազմել միմյանց դեմ, հետո հաշտություն են կնքել: Եղել են նույնիսկ պատմական որոշ շրջափուլեր, երբ երկու երկրները մարտավարական դաշինք են կազմել՝ ինչպես, օրինակ, հիմա: Ու շատ հաճախ ռուս-թուրքական գործարքները եղել են հայկական հողերի և հայկական շահերի հաշվին: Սրա ամենավառ օրինակը Մոսկվայի ու Կարսի տխրահռչակ պայմանագրերն են (1921 թ.), որոնցով ամրագրվեց Կարսի մարզի, Սուրմալուի գավառի և Նախիջևանի օտարումը Հայաստանից:

Այսօր էլ ռուս-թուրքական մերձեցման հետ կապված հիմնական սպառնալիքը հայ հանրության ընկալման մեջ շարունակում է մնալ նմանատիպ նոր դավադրության հնարավորությունը Հայաստանի շուրջ: Եվ առանցքում, ինչպես տեսանք, Լեռնային Ղարաբաղի հարցն է: Բայց արդյո՞ք Սիրիայի շուրջ վերջին մի քանի տարիներին Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձևավորված, ռազմավարական դաշինքի ձգտող համագործակցությունը ինչ-որ կերպ կարտացոլվի նաև հարավկովկասյան տարածաշրջանի վրա, առավել ևս եթե հաշվի առնենք այն, որ վերջին օրերին Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները նկատելիորեն սրվել են նույն Սիրիայի հարցի շուրջ:

Թեմային շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը:

– Պարոն Մեհրաբյան, Չավուշօղլուի հայտարարության մեջ և առհասարակ Թուրքիայի կողմից արվող նմանատիպ հայտարարություններում հայկական շահերին սպառնացող վտանգ չե՞ք տեսնում՝ հաշվի առնելով անցյալի դառը փորձը:

­- Չավուշօղլուն հայտարարել է իր վարդագույն երազանքի մասին, բայց այդ երազանքը գոնե այս պահի դրությամբ իրականացման ճանապարհին ունի միանգամայն անհաղթահարելի խոչընդոտներ, ընդ որում՝ թե՛ Չավուշօղլուի և թե՛ իր ռուս բարեկամների համար, եթե վերջիններս ցանկանան Չավուշօղլուի վարդագույն երազանքը կյանքի կոչել: Հետևաբար, Չավուշօղլուի ասածը կարող ենք գնահատել որպես Ադրբեջանին գոտեպնդելու նպատակով արված հայտարարություն, որից գործնական որևէ հետևանք չի բխում: Բայց, այնուամենայնիվ, մենք սա ընդունում ենք ի գիտություն՝ արձանագրելով, որ, փաստորեն, Թուրքիան իր մղումներում մնում է նույնը: Մենք էլ մնում ենք նույնը մեր հերթին՝ համոզված լինելով և համարելով, որ միակ բանը, որը Թուրքիան ունի անելու ղարաբաղյան կարգավորման գործում, որքան հնարավոր է՝ ղարաբաղյան կարգավորումից հեռու մնալն է:

– Մենք գիտենք, որ Թուրքիան Մինսկի խմբի անդամ է, բայց լուրջ ազդեցություն չունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա՝ չնայած պարբերաբար գործադրվող ջանքերին: Բայց եթե տարիներ առաջ Անկարան ավելի զուսպ ու հավասարակշռված դիրքորոշումներ, տեսակետներ էր հայտնում այս հիմնախնդրի վերաբերյալ, ապա վերջին շրջանում Թուրքիայի ղեկավարությունը գնալով ավելի ակնհայտորեն է պաշտպանում Ադրբեջանին: Հիշենք թեկուզ 2017 թ. հոկտեմբերի 30-ին՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկման օրը, Բաքվում Էրդողանի արած այն հայտարարությունը, թե «Ղարաբաղի հարցը արնահոսող վերք է մեզ համար»:

Ավելին, երբ սկսվեց Ապրիլյան քառօրյա պատերազմը, Թուրքիայի առաջին հայտարարությունը հենց Չավուշօղլուի հայտարարությունն էր, որով նա հաջողություն մաղթեց ադրբեջանական բանակին և ասաց, որ «օսմանցի թուրքը միայնակ չի թողնի ադրբեջանցի թուրքին»: Գիտե՞ք՝ ինչ. ցավոք սրտի, գործ ունենք ցեղային մտածողության հետ, որը բացարձակապես քաղաքակրթության և 21-րդ դարի ժողովրդավարության և արժեքների հետ կապ չունի: Սա պարզապես ոհմակային մտածողության դրսևորում է:

Ի՞նչ է ասում Չավուշօղլուն. ասում է, թե «հարգելի՛ Ռուսաստան, Մինսկի խմբի մյուս երկու համանախագահներին դուրս հանեք ձևաչափից, հայերին էլ ինչ-որ կերպ բերեք մեր հարթակ, մենք էլ երկուսով նստենք-որոշենք՝ ի՞նչ ենք անում, ի՞նչ չենք անում, որ մեր եղբայր Ադրբեջանի համար լավ լինի»: Այս է ասում:

 – Դուք կարծում եք, որ ղարաբաղյան հակամարտության վերսկսման դեպքում Թուրքիան բացահայտորեն կաջակցի՞ Ադրբեջանին: Եվ արդյո՞ք կարծում եք, որ Ադրբեջանն ու Թուրքիան իսկապես դաշնակիցներ են:

Գիտեք, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները բավական բարդ և բազմաշերտ հարաբերություններ են: Նախ, նրանց միջև շատ սերտ փոխկապակցվածություն կա: Բայց մյուս կողմից էլ, Թուրքիան երբեք չի անցնի այն «կարմիր գծերը», որոնք անցկացրել են տարածաշրջանում ձևավորված աշխարհաքաղաքական իրողությունները: Որովհետև Թուրքիան շատ լավ է պատկերացնում դրա անհաղթահարելի հետևանքներն ու անընդունելի ռիսկերը գոնե իր համար: Հետևապես, սա այն հռետորաբանությունն է, որն արտացոլում է Թուրքիայի մղումները, բայց մե՛նք էլ ենք հասկանում, թուրքե՛րն էլ են հասկանում, որ դրանից գործնական հետևանքներ սպասելն այս պահին իրատեսական չէ: Այնուամենայնիվ, նրանք սահմանում են որոշակի դիրքորոշում այս հարցի վերաբերյալ, ինչը մենք ուղղակի պարտավոր ենք ի գիտություն ընդունել և առաջնորդվել ըստ այդմ:

– Վերևում որպես մեր խոսակցության հիմք ընդունեցինք ռուս-թուրքական հարաբերությունների պատմական համատեքստը: Եվ հետաքրքիր է, որ պատմականորեն և՛ ռուս-թուրքական մերձեցումն է ի վնաս մեզ եղել, և՛ ռուս-թուրքական հակամարտությունները: Դուք արդեն հիշատակեցիք 2016 թ. Ապրիլյան պատերազմը, որի հրահրմանը, երևի թե կարելի է ասել, տարածաշրջանային գործոններից նպաստել է նաև Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների կտրուկ սրացումը: Հիմա հարցը հետևյալն է. Ռուսաստանն ու Թուրքիան, բացառությամբ 2015-16 թթ. սրացման կարճ ժամանակահատվածի,  արդեն բավական երկար ժամանակ է՝ Պուտինի և Էրդողանի գլխավորությամբ հետևողականորեն խորացնում են իրենց առևտրա-տնտեսական, էներգետիկ, ռազմաքաղաքական հարաբերությունները, համագործակցությունը միջազգային հարաբերությունների ոլորտում և հատկապես Մերձավոր Արևելքում: Բանը հասավ արդեն ռազմատեխնիկական լուրջ համագործակցության, վերջերս գործարկվեց «Թուրքական հոսք» գազային ծրագիրը: Բայց մինչև հիմա ռուս-թուրքական քաղաքական դաշնակցությունը հիմնականում Մերձավոր Արևելքի շուրջ է եղել, ոչ թե Հարավային Կովկասի: Այդուհանդերձ, մենք միշտ էլ մտավախություն ենք ունեցել, որ երբ Ռուսաստանն ու Թուրքիան լավացնում են իրենց հարաբերությունները, դրանից հաճախ տուժում է հենց Հայաստանը, և երկկողմ քաղաքական առևտրի առարկա են դառնում հայկական շահերը: Արդյո՞ք ռուս-թուրքական դաշինքն այն աստիճանի է խորացել, որ ինչ-որ կերպ անդրադառնա նաև Հարավային Կովկասի ու մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա:

– Բարեբախտաբար, այդ աստիճանի չի հասնի, որովհետև Ռուսաստանի ռեսուրսները չեն բավարարում դրա համար: Երկրորդը, Թուրքիայի ռեսուրսը ևս չի բավարարում դրա համար, և Թուրքիան ունի իր համար շատ ավելի կարևոր գերակայություններ՝ հատկապես Արևելյան Միջերկրականում և Մերձավոր Արևելքում: Եվ  այդ իմաստով Կովկասը գոնե այս պահին Թուրքիայի համար այդ աստիճանի կարևորություն չունի, նաև ռեսուրսի խնդիր էլ կա:

– Որովհետև Մերձավոր Արևելքո՞ւմ է ներգրավված:

– Այո՛, իհարկե: Ե՛վ Մերձավոր Արևելքում, և՛ Միջերկրականում, հիմա արդեն Լիբիայում. դա ևս մեկ ճահիճ է, որը գալիս է համալրելու Թուրքիայի ներգրավվածությունն այդ ուղղությամբ: Եվ երրորդ կարևոր հանգամանքը. մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններն էլ խիստ երկակի են և երկդիմի: Այսինքն՝ նրանք իրար երեսի ժպտում են, բայց ներքևից քացիներ են իրար հասցնում: Մենք դա տեսնում ենք Սիրիայում, Լիբիայում, մենք տեսնում ենք ուղղակի բախումներ նրանց «պրոքսիների» միջև: Հետևապես, այստեղ ամեն ինչ այդքան անամպ չէ: Եվ դա, իհարկե, ևս մեր շահերից է բխում: Չորրորդն էլ՝ Թուրքիան պատրաստ չէ ամբողջությամբ խզել իր հարաբերություններն Արևմուտքի հետ և լիակատար դաշնակից դառնալ Ռուսաստանին:

Ինչ վերաբերում է ռուսներին՝ ռուսական դիվանագիտության ինստիտուցիոնալ հիշողության մեջ դեռ ցարական ժամանակ կա տարածաշրջանային գերտերությունների հետ «կեսն՝ ինձ, կեսը՝ քեզ» սկզբունքով հարևանների շահերը տրորելու պրակտիկան: Այս մոտեցման կիրառումն ունի փաստացի ապացույցներ և մեզ է հասել փաստաթղթավորված մի քանի գործարքների տեսքով:

Այս շարքում կարելի է նշել, օրինակ, ռուս-ճապոնական պայմանավորվածությունները Չինաստանի դեմ, որը գաղտնազերծվեց Լենինի օրոք: Դա ցարական Ռուսաստանի դիվանագիտության «նվաճումն» էր: Մյուսը Լենին-Աթաթուրք պայմանավորվածությունն է (1920-21 թթ.), որն ուղղված էր ընդդեմ Հունաստանի և Արևմուտքի, ընդդեմ կովկասյան երկու պետության՝ Հայաստանի և Վրաստանի: Երրորդը հայտնի Մոլոտով-Ռիբենտրոպ պակտն է (1939 թ.):

Եվ հիմա մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը, այլ երկրների հետ դաշնակցելով և պայմանավորվելով, փորձում է «կուլ տալ» իրենից ավելի թույլ հարևաներին: Բայց մենք գիտենք, որ այսօր Եվրոպայում 21-րդ դարն է, և Ռուսաստանը հիմա Եվրոպայում իրեն համար նման «կոլաբորանտ» չի գտնի և պրոբլեմ է դառնում այդ իմաստով: Բայց միևնույն ժամանակ մենք տեսանք, որ Սիրիայի հարցում, այո՛, Թուրքիայի հետ ռուսները լավ էլ գործակցելու փորձեր ձեռնարկեցին: Մասամբ դա ավարտվեց հաջողությամբ, մասամբ էլ՝ ոչ, որովհետև երկու կողմերն էլ չեն կարողանում զսպել իրենց անհագ նեոկայսերապաշտական ախորժակները և փորձում են իրար հետ մի բան պայմանավորվելուց հետո էլ իրար խաբել: Հետևապես, այս փորձերն էլ մեծ հաջողություններ չեն ունենում, որովհետև, այնուամենայնիվ, Թուրքիան և Ռուսաստանը ակվարիումի մեջ չեն գործում, այլ գործում են մի ահռելի տարածաշրջանում, որտեղ այլ խաղացողներ էլ կան: Իսկ խաղացողներից ոմանք էլ, եթե իրենցից ավելի ուժեղ չեն, ապա առնվազն իրենցից պակաս ուժեղ չեն այդ հատվածում, կամ իրենց շահերը պակաս լեգիտիմ չեն, քան թուրքերինն ու ռուսներինը: Եվ խոսքը վերաբերում է առաջին հերթին հենց իրենց՝ արաբներին: Եվ այնտեղ կա նաև մի գերտերություն, որն ուղղակի չի հանդուրժի, որ այդ խաղերը հեռու գնան: Վաղ թե ուշ նա կակտիվացնի իր ջանքերը, և նրանք կսկսեն մտածել այն մասին, թե ինչպե՞ս դուրս գալ այս ճահճից, որի մեջ իրենք խրվել են:

Հետևաբար, ես կարծում եմ, որ հիմնական զարգացումները դեռ առջևում են: Եվ հետո, մյուս կողմից էլ՝ ինչքան այս երկու երկրները մեզնից հեռու տարածաշրջաններում թաղվեն, այնքան ավելի լավ Հայաստանի համար: Երկուսն էլ: Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» պիեսում մի այսպիսի հայտնի արտահայտություն կա՝ «Ժանտախտը՝ ձեր երկու տներին»: Սա հենց այդ դեպքն է, և կարծում եմ՝ սա պիտի լինի Հայաստանի դիրքորոշումը այս երկուսի վերաբերյալ՝ մեզնից հեռու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում