Կանադացի փաստաբանները խմբակային դատական հայց են ներկայացրել Իրանի իշխանությունների դեմ ՝ պահանջելով, որ նրանք վճարեն 1,5 միլիարդ կանադական դոլար (1,1 միլիարդ ԱՄՆ դոլար) Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի հրթիռակոծման հետևանքով իրենց քաղաքացիների մահվան դիմաց: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Հիմնական հայցվորի անունը չի հրապարակվում, քանի որ, ըստ փաստաբանների, Իրանում նրա ընտանիքը կարող է ենթարկվել իշխանությունների կողմից հետապնդման: Գործով մեղադրյալները Իրանի իշխանություններն են, Իսլամական հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարները: