Wednesday, 24 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին

«Հոկտեմբերի 27»-ի գործով ոգևորվելու բան դեռևս չկա. բոլոր վարկածները պետք է բազմակողմանի դիտարկեն

«Հոկտեմբերի 27»-ի գործի անջատված մասով ԱԱԾ-ում քննչական խումբ է ստեղծվել։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության  մամուլի քարտուղար Արևիկ Խաչատրյանը։ Վերջինս տեղեկացրել է, որ քննության օբյեկտիվությունը, լիարժեքությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նկատառումներից ելնելով նախատեսվում է ԱԱԾ քննչական խմբում ներգրավել նաև ՀՀ քննչական կոմիտեի քննիչներին։

«Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության զոհերից  Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանի կարծիքով՝ քննչական խումբ ստեղծելու որոշման մասին եզրակացություններ անելու հարցում չպետք է շտապել, այլ հարկավոր է սպասել և տեսնել, թե ինչ ինտենսիվությամբ և քայլերի ինչ հաջորդականությամբ են նրանք աշխատելու, և  ըստ այդմ արդեն առարկայական խոսել այդ խմբի արդյունավետության մասին։

«Ոգևորվելու բան առայժմ չկա. շատ  նորմալ է, որ համատեղ քննչական խումբ են ստեղծել և միասին են աշխատելու, մենք էլ  կհետևենք նրանց աշխատանքներին։ Այսօրվա դրությամբ դեռևս չենք կարող ինչ-որ ակնկալիքներ ունենալ կամ եզրակացություններ անել նրանց ընդհանուր աշխատանքի մասին, որովհետև  դրա  արդյունավետությունը ցույց կտա ժամանակը, պետք  է սպասենք առաջիկա զարգացումներին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Աշոտ Սարգսյանը։

Վերջինիս խոսքով՝  քննչական այս խումբը «Հոկտեմբերի 27»-ի գործով հնարավոր բոլոր վարկածները պետք է դիտարկի և  դրանցից յուրաքանչյուրով մանրակրկիտ և բազմակողմանի քննություն իրականացնի։

«Հոկտեմբերի 27-ն ինքնին բավականին ծանր ու աշխատատար գործ է, պետք է արհեստավարժ մասնագետներ ընդգրկված լինեն դրա ուսումնասիրության մեջ. կարծում եմ, որ ԱԱԾ-ի ռեսուրսը չի հերիքում, և հավանաբար հենց դրանից ելնելով էլ ներգրավում են նաև Քննչական կոմիտեի քննիչներին, սակայն կրկնում եմ, որ դեռևս չիմանալով՝ ովքեր են ընդգրկված կամ ընդգրկվելու  քննչական այդ խմբի մեջ, ինչ ծավալի աշխատանք են նախատեսում  անել և այլն, և այլն, այս պահին որևէ կոնկրետ գնահատական չենք կարող տալ, իսկ ընդհանրապես նախկինում ես բազմիցս ասել եմ, որ մինչև իշխանափոխություն չլինի՝ «Հոկտեմբերի 27», «Մարտի 1» կամ այլ գործեր չեն բացահայտվի, հիմա այդ իշխանափոխությունը եղել է, և կարծում եմ, որ բացահայտման ցանկություն և տրամադրվածություն նրանք ունեն»,- եզրափակեց Աշոտ Սարգսյանը։

Նշենք նաև, որ ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է «Հոկտեմբերի 27»-ի զոհերից Յուրի Բախշյանի այրիի՝ նրա իրավահաջորդ Անահիտ Բախշյանի պահանջը, ըստ որի՝ Անահիտ Բախշյանը խնդրել էր  «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասի քննությունը ԱԱԾ ենթակայությունից տեղափոխել ՀՔԾ։ Մերժումը պատճառաբանվել է նրանով, որ վարույթի իրականացումը ԱԱԾ քննչական դեպարտամենտին հանձնելու որոշումը լիարժեք համապատասխանում է քննչական ենթակայության կանոններին։ «Բացատրվել է բացարկ հայտնելու քրեադատավարական ընթացակարգը: Համաձայն դրա՝ բացարկ կարող է հայտնվել ոչ թե քննչական մարմնին, այլ վարույթն իրականացնող քննիչին: Մինչդեռ բողոքում դրա հիմքերի առկայության վերաբերյալ փաստարկներ չեն ներկայացվել»,- ասել էր դատախազության խոսնակ Արևիկ Խաչատրյանը։

Ինքը՝ Անահիտ Բախշյանը, ավելի վաղ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ  իրեն չի բավարարում դատախազության պատասխանը, բայց այլ բան անելու հնարավորություն չունի։ Այս համատեքստում Բախշյանը մասնավորապես նշել էր. «Մենք հանդիպում ունեցել ենք դատախազությունում, ես պնդել եմ իմ պահանջը, ասել եմ, որ գործը ԱԱԾ-ից պետք է տեղափոխվի, բայց իրենք իրենց բացատրություններն են ներկայացրել, որ օրենքով այդպես է, որ նման պետական հանցագործությունների դեպքում գործը միանշանակ պետք է քննի ԱԱԾ-ն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում