Friday, 29 03 2024
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ

Նախագահը հակված է ստորագրելուն, իսկ ընդդիմությունը հնարավոր է հարցը վերածի Փաշինյանի իշխանության վստահության հանրաքվեի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

-Պարոն Հակոբյան, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մի քանի լրատվամիջոցների հետ հարցազրույցում անդրադարձել է  սահմանադրական հանրաքվեին։ Թեպետ կոնկրետ չի նշել, ինքը ստորագրելու՞ է այդ որոշման նախագիծը թե՞ ոչ, այդուհանդերձ ասել է, որ մեր մշակույթում պետք է ամրանա ժողովրդին դիմելու գործընթացը։ Ավելի վաղ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ  համոզմունք էր հայտնել, թե նախագահը չի ստորագրելու։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս հարցի շուրջ, ի՞նչ սպասել։

-Նախագահի  հայտարարություններից ես հասկացա, որ ինքը հակված է  ստորագրելուն և ոչ հակառակը։  Նա ավելի շատ հիմնավորում էր հանրաքվեի՝ գլոբալ առումով  կարևորությունը ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար։ Ես  իր  կողմից չտեսա մեսիջ, թե նա տրամադրված է չստորագրելուն, ավելի շատ՝ հակառակը։

Բայց ես նաև տեսա մեսիջներ, որ նախագահն ակնարկում էր, թե վատ չէր լինի եթե իր լիազորությունները մի քիչ ավելի լինեին՝ օրինակներ բերեց այլ երկրներից։Նա նշեց, որ որոշ երկրներում նախագահը վետո դնելու իրավունք ունի։ Այսինքն՝ հիմնական մեսիջն այն էր, որ առանձնապես լիազորություններ չունի, ուստի իրենից շատ բան պետք չէ ակնկալել։ Միգուցե նա շատ մեծ ցանկություն չունի իր վրա վերցնել այդ պատասխանատվությունը, համենայնդեպս  իր ասածից ես այդպիսի կարծիք ձևավորեցի։

Ինչ վերաբերում է  տարբեր դիտարկումներին՝ ապա կան տարբեր կարծիքներ։ Ոչ միայն համոզմունք են հայտնում, որ նախագահը չի ստորագրի, այլ ուրիշ գործիչներ էլ ասում են՝ «չի մտնի դրա տակ», ասում են՝ չեն նախանձում, որ բարդ երկընտրանքի առջև է կանգնած և այլն։ Ես կարծում եմ, որ քաղաքական գործընթացների մի մաս է այս ամենը՝ այդ թվում նախագահի որոշման վրա որոշակի ազդեցություն թողնելու նպատակ են հետապնդում։ Իրավաբան քաղաքական գործիչները նշում են, որ սա հակասահմանադրական օրենք է և նախագահը պարզապես իրավունք չունի այն ստորագրելու։ Ըստ իս՝ սա պարզապես քաղաքական գործիքակազմի մաս է։Նորմալ է, պայքար է ընթանում, յուրաքանչյուրն իր ռեսուրսներով, հնարավորություններով փորձում է մտնել այդ պայքարի մեջ։ Նույնն էլ անում է իշխանությունը։

-Կարծում եք սա կդառնա իշխանության վստահության հանրաքվե՞։

-Պարզ է, որ նման էլեմենտ ի սկզբանե կար, որովհետև իշխանությունն այս հարցը այնքան կարևոր է դարձրել իր համար՝ համապետական նշանակության, որ այն  դարձնում են հանրաքվեի առարկա։ Այս հարցի շուրջ երկար ժամանակ սուր կրքեր են ծավալվում ու եթե այսքան կարևորություն է տրվում դրան, ապա սրա հակառակորդները կփորձեն այն դարձնել վստահության քվեի հարց։ Ընդ որում՝ այստեղ խնդիրն այն չէ՝ կպարտվի՞ վարչապետը, թե՞ ոչ։ Հարցն այն է, թե իրականում ինչ տոկոս կստանա, որովհետև ցանկացած արդյունք կարելի է  դիտարկել  միջանկյալ կտրվածքով։  Այսինքն՝ դրան պետք չէ վերաբերել որպես պատերազմի արդյունքի, դա կարող է լինել ընդամենը ճակատամարտի արդյունք։ Բայց ամեն ինչ կախված է նրանից, թե այդ պահի դրությամբ որքանով կլինի կազմակերպված ընդդիմությունը, որքանով ընդդիմությունը կարող է հանրաքվեի հարցը դարձնել  վստահության քվեի հարց։

-Ընդդիմություն ասելով՝ տվյալ դեպքում նկատի ունեք «ոչ»-ի ճակա՞տը։

-Այո։ Ասել, որ միայն նախկիններն են դրան դեմ՝ ժամանակավրեպ է։ Բացի նախկին իշխանության ներկայացուցիչներից,  կան նորաստեղծ կուսակցություններ, որոնք հայտարարությամբ են հանդես գալիս, գործիչներ, որոնք արդեն իսկ հայտարարել են կուսակցություն ստեղծելու մասին։ Նրանք բոլորը նույնատիպ կոնտեքստում են հայտարարություն անում։ Ուստի ընդդիմությունը այս հարցի շուրջ կարող է լայն լինել. Նրանք կարող է ընդհանուր «ոչ»-ի ճակատ  ձևավորեն։

-Վանեցյան, ԼՀԿ, Քոչարյան, Հանրապետականներ…

-Ես խոսում եմ բոլոր այն մարդկանց, ուժերի մասին, որոնք այս կամ այն ֆորմատով հայտարարում են, որ դեմ են՝ նախ բուն  հանրաքվեի գաղափարին, ապա եթե նաև գործը հասնի դրան՝  առաջարկվող փոփոխությանը։ Հանրապետականն է ասում, Դաշնակցությունը, «Ազգային օրակարգը», Ղազինյանի՝ «Մեկ Հայաստան» կուսակցությունը, Վանեցյանն էլ «մահափորձի» մասին կարճ մի գրառում էր արել։ Ուստի տեսնում ենք, որ բոլոր նրանք, ովքեր իշխանության մեջ չեն՝ կարող է այս հարցի շուրջ ընդհանուր քաղաքական օրակարգ ձևավորեն։Հիմա հարցն այն է՝ ինչքանով կկարողանան ինքնակազմակերպվել։ Եթե ընդդիմությունը այս հարցը փորձի վերածել վստահության հանրաքվեի, ապա կարող է հենց այդ ուղղությամբ էլ զարգանան գործընթացները։ Խորհրդարանական կուսակցություններից էլ ԼՀԿ-ն հստակ դիրքորոշում ունի, գերթե նույն բանը, մի քիչ ավելի մեղմ, առանց շատ մեծ աղմուկի ասում է ԲՀԿ-ն՝ ասելով, որ նախ պետք է Վենետիկի հանձնաժողով գնա։Չեմ բացառում, որ նրանք ասեն՝ եկեք այս հանրաքվեն վերածենք Նիկոլ Փաշինյանի իշխանության վստահության հանրաքվեի։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում