Friday, 19 04 2024
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»

Արթուր Վանեցյանը բացահայտվեց՝ ընտրելով նախկինների խրամատը

 

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ ԱԺ–ում երեկ տեղի ունեցած քվեարկությամբ Հայաստանում մահափորձ կատարվեց իրավունքի և օրենքի նկատմամբ։ «Երեկ Հայաստանում մահափորձ կատարվեց իրավունքի և օրենքի նկատմամբ: Հետևանքները շատ ծանր են լինելու՝ խարխլելով մեր երկրի իրավական անվտանգությունն ու հարվածելով միջազգային վարկանիշին»,– ասված է գրառման մեջ։

Ինչպես իր բոլոր հրապարակային դրսևորումներում՝ այս անգամ ևս, Վանեցյանն, իհարկե, չի մոտիվացնում իր գնահատականը, հանդես չի գալիս առարկայական փաստարկներով։ Սակայն այս գրառումն ուշագրավ է այն պատճառով, որ, ըստ էության, առաջինն է այն բանից հետո, երբ ԱԱԾ նախկին տնօրենը հայտարարեց կուսակցություն ստեղծելու մասին։ Նրա երեկվա հայտարությունը պետք է դիտարկել այս համատեքստում՝ նկատելով, որ Վանեցյանի օգտագործած բառամթերքը շատ մոտ է նրան, ինչն այս օրերն հնչեցնում են նախկին համակարգի հետ ասոցացվող ուժերն ու քաղաքական գործիչները։

Այս իմաստով՝ Վանեցյանն իրապես «բացահայտվել» է՝ ընտրելով իր խրամատը, որը, տվյալ դեպքում, արդեն զբաղեցված է նախկինների կողմից։ Իհարկե, ԱԱԾ նախկին տնօրենի քաղաքական բացահայտումը տեղի էր ունեցել մի քանի օր առաջ, երբ նա, ըստ էության, ամբողջովին համերաշխվեց նախկինների օրակարգի հետ։

Վանեցյանը փետրվարի 5-ին՝ հանդիպելով տպագիր մամուլի խմբագիրների հետ, չթաքցրեց, որ իր հրաժարականի պատճառներից մեկն էլ եղել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ տարվող քաղաքականության հետ անհամաձայնությունը, և այդ պատճառով է իր խոսքում ասել․ «Կա’նգ առ»։ Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հանգամանքներին՝ նա նույն օրն ասել էր․ «․․․Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը, ընտրված է սխալ, և նա երբևիցե որևէ իր քայլով ցույց չի տվել, թե խուսափում է քննությունից։ Ճիշտ կլիներ՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերանայվեր, դա նաև կթուլացներ լարվածությունը, հասարակության որոշ հատվածներում և միայն կնպաստեր գործի լիարժեք բացահայտմանը»։

Սրանք, ըստ էության, երկու սկզբունքային հարցեր են, քաղաքական օրակարգի յուրօրինակ թեստեր, որոնց տված պատասխանների միջոցով յուրաքանչյուր քաղաքական գործիչ դիրքավորվում է քաղաքական դաշտում։ Վանեցյանի պրոեկտի նոմինալ նպատակն այն է, որ նա փորձի սահմանազատվել նախկիններից՝ հանրային տպավորություն ստեղծելով, թե իբրև հեղափոխության օրակարգի կրող է ու ցանկանում է միավորել մարդկանց, ովքեր օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով հասցրել են հիասթափվել «հեղափոխությանը դավաճանած» Նիկոլ Փաշինյանից ու նրա քաղաքականությունից։ Համենայն դեպս, դա էր Վանեցյանի կիսափակ ասուլիսի հմնական ուղերձը։

Այս իմաստով՝ Վանեցյանի քաղաքական բենեֆիսը կարելի է համարել ձախողված, որովհետև նա միանգամից «խծկվեց» նախկինների օրակարգի մեջ ու ամբողջ հարցն այն է, թե հների հետ «հոգեհարազատության» ինչ մոտիվացիա ունի Վանեցյանը։ Արդյո՞ք նա իսկապես եղել է նախկինների «ականը» հեղափոխության թիմում՝ ինչպես պնդում են գործող իշխանության շատ ներկայացուցիչներ, և փորձել է իրականացնել, այսպես ասած, հիբրիդային հեղաշրջում, թե՞ Փաշինյանի կողմից օտարվելուց հետո է դարձել հին համակարգի ջատագով։

Մյուս սկզբունքային հարցն այն է, թե որն է լինելու Վանեցյանի դիրքավորումը նախկին համակարգում, որը ներկայումս ցանկանում է իրեն դրսևորել՝ որպես ընդդիմություն։ Նախկին համակարգը միաշերտ ու բրգաձև չէ, ավելին՝ դրա ներրում հիմա բավականին անթաքույց ու անզիջում պայքար գոյություն ունի առաջնորդության, առաջինը լինելու համար։ Վանեցյանը կարո՞ղ է լինել նախկին համակարգի տարբեր սեգմենտներին միավորող առանցք, մանավանդ, որ ներկայանում է նաև «հեղափոխական Ռոբին Հուդի» կերպարով, թե՞ նա ընդամենը խճճված խճանկարի մի բաղադրիչ է, որն ավելի շուտ փորձելու է դիրքավորվել նախկին համակարգի նշանային դեմքերից մեկի սկսված պարտիայի որոշակի՝ գուցե «զոհաբերվող» դիրքում։

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մոտ ապագայում, թերևս, կունենանք, սակայն ակնհայտ է, որ Վանեցյանը իր քաղաքական հայտի մեկնարկը տալիս է չեկիստական խորհրդավորությամբ, որն ամենևին էլ հրապարակային արդյունավետ գործունեության դրական ցուցիչ չէ։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում