ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հրավիրել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին մասնակցելու Հաղթանակի 75-ամյակի տոնակատարությանը Մոսկվայում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք անհամբերությամբ սպասում ենք նախագահ Մադուրոյին մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարությանը»,- ասել է Լավրովը։ Վենեսուելայի առաջնորդը դեռևս չի հաստատել իր այցը։
Փետրվարի 7-ին Լավրովը պաշտոնական այցով Կարակաս է ժամանել, որտեղ հանդիպել է Մադուրոյի հետ։ Լավրովն ասել է, որ կողմերը պայմանավորվել են զարգացնել Ռուսաստանի և Վենեսուելայի միջև տնտեսական գործընկերությունը ԱՄՆ պատժամիջոցների պայմաններում։ Բացի այդ, Լավրովը նշել է, որ Մոսկվան աջակցում է վենեսուելական առաջնորդի՝ ներքաղաքական երկխոսության կարգավորմանն ուղղված ջանքերը։
Ավելի վաղ, Մոսկվայում Հաղթանակի 75-ամյակի տոնակատարությանը մասնակցելու իրենց մտադրությունը հաստատել են 17 երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։