Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը

Թե ինչպես Նազարը տարավ 65.000 ԱՄՆ դոլլարը

«Առաջին լրատվականը» անդրադարձել է այն հարցին, թե ինչպես ԿՀԴՊԳՎ 4-րդ վարչության պետ Նազարեթ Մնացականյանը՝ Քյանքյուլ մականունով, կասկածվում էր 65,000 ԱՄՆ դոլլար տանելու և 4-րդ վարչության պետի տեղակալ Ա.Բերեզովսկու և ԿՀԴՊԳՎ պետ Գագիկ Ավետիսյանի հետ կիսելու մեջ: Ոստիկանության մեր աղբյուրներից պարզ դարձավ, որ ոստիկանության ներքին անվտանգության ծառայությունում 2 ամիս տևած ծառայողական քննության ընթացքում այդպես էլ ոչինչ չպարզվեց: Նազարեթը նույնիսկ բացատրություն էլ չի տվել:

Իսկ այն օպերլիազորները, որոնք բացատրություններ են տվել, բոլորը նախօրոք հրահանգավորվել են Նազարի կողմից իր աշխատասենյակում: Սակայն մեր տեղեկություններով տուժողը, որի մոտից օդանավակայնում ձերբակալման պահին առգրավել էր, այսօր սակայն կարելի է ասել գողացվել է 65 հազար դոլարը՝ «Քիմտեխի» նախկին տնօրեն Սամվել Խաչատրյանը, որն այժմ կալանավորված է և թմրանյութեր արտադրվելու մեջ է մեղադրվում, բանավոր պատմել է դեպքի որոշ մանրամասներ: Նա ասել է՝ ինչ եք ուզում այդ «ջահել օպերներից», գումարը վերցրել է Նազարը (Նազարեթ Մնացականյանը): Ս.Խաչատրյանը ասել է, որ այդ մասին գիտի նաև 6-ի պետ Գագիկ Ավետիսյանը, որը Նազարի հետ ժամանակին եկել է իր մոտ՝ բերելով բազմաթիվ աշխատակիցների նկարներ, իբր ճանաչում կատարելու համար: Հենց այդ ժամանակ Ս.Խաչատրյանը Գագիկ Ավետիսյանին ասել է, որ նրա հետ եկած Նազարն է վերցրել այդ 65,000 ԱՄՆ դոլլար գումարը: 6-ի պետ Գ.Ավետիսյանը խոստացել է, որ եթե ճշտվի, թե ով է տարել, ինքն անձամբ կպատժի, կկալանավորի և որ ինքը՝ Գ.Ավետիսյանը, այդ գումարից տեղյակ չէ: Իրականում, սակայն, ըստ մեր աղբյուրի, Գ.Ավետիսյանը առաջին իսկ օրվանից տեղյակ է եղել այդ գումարից:

Մեր աղբյուրներից պարզ դարձավ, որ 2 ամիս տևած ծառայողական քննության նյութերը հունիսի 14-ից ուղարկվել է ՀՔԾ: Գործի հետ առնչված օպերլիազորներին Նազարը, մինչ ՀՔԾ-ում նրանց կանչելը, իր աշխատասենյակում հրահանգավորել է, թե ինչպիսի բացատրություններ տան: Նազարը տարբեր իրեն հարազատ շրջանակներում գլուխ է գովացել, որ Հանրապետության նախագահի մակարդակով ինչ պետք է, արված է, քանի որ ինքը նախագահի խնամի Ա.Մինասյանի ընկերն է, իսկ իր եղբայրը՝ Թալինի քաղաքապետ Մնացը, որի հետ միասին իրենք նախագահական ընտրություններում նախագահին մեծ ծառայություն են մատուցել, կռիվ սարքելով Լևոնի միտինգի ժամանակ: Իր մոտ շրջապատում Նազարը գլուխ է գովացել՝ «խի նախագահը հո չի՞ մոռացել, թե ինչեր ենք արել իրա համար»: Նազարը նաև շարունակ ասում է, որ իր մորաքրոջ տղան՝ Ցախկալով Աբոն, ընդհանուր բիզնեսի մեջ է վեհափառ Գարեգին Բ-ի հետ և նա էլ իր հերթին վեհափառին է խնդրել, որ իրեն չպատժեն: Մեր տվյալներով, Գարեգին Բ-ն ևս հովանավոր է կանգնել Նազարի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում