ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գտնում է, որ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին օրենք է խախտել՝ կոնգրեսում ելույթի ավարտից հետո պատռելով ժողովրդին ուղղված իր ելույթի տեքստը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»։
Ամերիկյան առաջնորդի կարծիքով, Փելոսին խախտել է օրենքը՝ փչացնելով պաշտոնական փաստաթուղթը։
«Նա օրենք է խախտել»,- ասել է Թրամփը։
Նա նշել է, որ այդպիսով Փելոսին անարգանք է ցուցաբերել ԱՄՆ-ի նկատմամբ։