Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն մասնակցել են հոկեյի ընկերական հանդիպմանը, որը տեղի է ունեցել Կրասնայա Պոլյանայի «Գալակտիկա» ժամանցի կենտրոնում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Պետության ղեկավարները խաղացել են նույն թիմի կազմում: Պուտինը խաղին մասնակցել է Ռուսաստանի հավաքականի համազգեստով՝ 11 համարի ներքո, իսկ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ 01 համարի Բելառուսի դրոշի երանգներով համազգեստով: Հանդիպմանը մասնակցել է նաև Բելառուսի նախագահի որդին՝ Նիկոլայը: