Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ես Ռուսաստանի «պատրիոտն» եմ․ Երբ օս մարզիկն օգտագործում է Հայաստանի դրոշը

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նոր լեգեոներ ունի։ Օլիմպիական խաղերի չեմպիոն, ըմբիշ Հաջիմուրադ Գացալովը նպատակ ունի Տոկիոյում մեդալ նվաճել Հայաստանի համար: «Շատ ուրախ եմ, որ միացել է Հայաստանի թիմին: Հարցեր կային իմ տարիքի հետ կապված, սակայն կուզենայի ասել, որ ես ինձ մարզավիճակում եմ պահել և տրամադրված եմ լուրջ արդյունքներ գրանցել: Փորձելու եմ ինձ վրա դրված հույսերն արդարացնել: Իմ հերթին ամեն ինչ անելու եմ Օլիմպիական խաղերում մեդալ նվաճելու համար»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գացալովը:Վերջինիս խոսքով` ինքը նպատակ ունի այս տարի Հայաստանը ներկայացնել Տոկիոյի Օլիմպիական խաղերում: «Երիտասարդ թիմ ունեք և վստահ եմ, որ միասին կհաջողենք առաջիկա մրցաշարերում»,-ասաց նա:Ազատ ոճային ըմբիշ Հաջիմուրադ Գացալովը Աթենքի Օլիմպիական չեմպիոն, աշխարհի հնգակի և Եվրոպայի եռակի չեմպիոն է: Հանդես է գալիս 97 կգ քաշում:

Վերջին մրցաշարը, որին մասնակցել է, եղել է 2016 թվականի Ռուսաստանի առաջնությունը: Գացալովի Հայաստանի հավաքականում հայտնվելը մեծ ոգևորությամբ է ներկայացվում հասարակությանը։ Նշվում է, որ մեր թիմն ունի փորձառու ըմբիշ, ում ներկայությունը կարող է դրական ազդեցություն ունենալ երիտասարդների վրա։ Այո, փորձառու մարզիկների առկայությունը օգտակար գործոն է, բայց․․․։ Սկսենք նրանից թե ինչու և ինչպես է Գացալովը հայտնվել Հայաստանի հավաքականում։ 2016 թվականին Ռուսաստանի առաջնության եզրափակչում Գացալովը պարտվել էր Անզոր Բոլտուկաևին և չէր ընդգրկել Ռիոյում կայացած Օլիմպիական խաղերի մասնակիցների կազմում։ Դրանից հետո Գացալովը հրաժեշտ էր տվել սպորտին։ 2020 թվականին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ Գացալովը որոշել է վերադառնալ մեծ գորգ և կարիերան ավարտել դրական նոտայի ներքո։ Ռուսաստանի հավաքականում մրցակցությունը մեծ է և այս երկրի ազգային թիմում ընդգրկվելը Գացալովի համար ուղղակի անիրատեսական է։ Իր նպատակն իրականացնելու համար Գացալովը որոշել է օգտագործել Հայաստանը, մեր երկրի դրոշը։ Դե բնական է, ինչպես կարող էր մեր մարզական գերատեսչությունը մերժել ազգությամբ օս եղբայրական Ռուսաստանը ներկայացնող հայտնի մարզիկին։ «Ես Ռուսաստանի «պատրիոտն» եմ և շարունակում եմ հանդիսանալ իմ երկրի քաղաքացի։

Ըմբշամարտում գոյություն ունի սպորտային քաղաքականություն և ես ընտրել եմ Հայաստանի քաղաքացիությունը, մեծ գորգում բարձր արդյունքներ գրանցելու համար»,- ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Գացալովը։ Վերջինս մեր հավաքականի կազմում մասնակցելու է օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերի։ Իսկ ի՞նչ կտա մեր հավաքականին, մեր երկրին Գացալովի մասնակցությունն օլիմպիադային։ Եթե նույնիսկ Գացալովը նվաճի ոսկի, պետք է ցնծա՞նք ասենք, որ օլիմպիական չեմպիո՞ն ունենք։ Այո, մեր երկրի հաշվին կգրանցվի ոսկի, բայց ի՞նչ արժեք կունենա այդ ոսկին։ Ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում բազմիցս մեդալներ են նվաճել ռուս և կովկասյան երկրներից դժվար արտաբերվող ազգանուններ ունեցող այլ մարզիկներ, և․․․։

Ով է հիշում նրանց, կամ ինչ դրական ազդեցություն են թողել նրանք հայկական սպորտում։ Պատասխանը թողնում ենք ընթերցողի հայեցողությանը։ Ռուսատանի հավաքականից դուրս մնացած ըմբիշները օգտագործելով Հայաստանի դրոշը իրենց հաշվին մեդալներ են գրանցել։ Մենք շարունակ հեգնում ենք ադրբեջանցիներին, որոնք օտարերկրացի մարզիկների հաշվին մեդալներ են նվաճում, բայց կարծես շարժվում ենք նրանց անհեռանկար քաղաքականությամբ։

Ավելին, եթե Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ է ծախսում բարձրակարգ մարզիկներ ձեռք բերելու համար, մենք մեր հավաքականում ընդգրկում ենք Ռուսաստանի հավաքականից դուրս մնացած չեմպիոն թոշակառուների։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում