Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Սա լինելու է հեղափոխության պաշտպանության հանրաքվե․ իշխանությունը բարձր արդյունքներից չպետք է ոգևորվի

Մեծ է հավանականությունը, որ Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունը դադարեցնելու վերաբերյալ Սահմանդրության փոփոխության հանրաքվեն փաստացի դառնում է իշխանության վստահության յուրօրինակ հանրաքվե: Մյուս կողմից՝ Սահմանադրության փոփոխության հանրաքվեն, անկասկած, բազմաշերտ քաղաքական գործընթաց է, ուստի առանցքային հարցն այն է, թե բացի Սահմանադրական դատարանի թնջուկից՝ ինչ խնդիր է լուծում հանրաքվեն հետհեղափոխական Հայաստանի ներկայիս շրջափուլում:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, քաղաքագետ Արմեն Վարդանյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:

Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ ԱԺ երեկվա նիստը երկակի տպավորություն թողեց. «Նախաձեռնությունն այլընտրանք չուներ: Այն, որ հայտնվել ենք այս իրավիճակում նաև իշխանության մեղքով է, քանի որ վճռականության պակաս է նկատվում վերջին մեկ տարվա ընթացքում: Քաղաքական մեծամասնությունը կարող էր պատասխանատվությունն իր վրա վերցնել և չհանձնել հարցի լուծումը հասարակությանը, դա ուժի մեջ էր խորհրդարանական ընտրություններից կարճ ժամանակ հետո: Հետագայում լեգիտիմությունը պետք է հաստատել, և այսօր, այո, խնդիր առաջացավ իշխանության վստահությունը փորձարկել հանրաքվեով: Սակայն սա կլինի ոչ այնքան իշխանության վստահության, որքան հեղափոխության պաշտպանության հանրաքվե: Իշխանությունը չպետք է ոգևորվի հանրաքվեի բարձր արդյունքից… Այս հանրաքվեն նախաձեռնելով՝ շատ լուրջ հարց ենք լուծում»:

Ինչու քաղաքական մեծամասնությունն ընտրեց հանրաքվեի ճանապարհը: Ի պատասխան այս հարցի՝ Համազասպ Դանիելյանը ներկայացրեց իր դիտարկումները: Նրա խոսքով՝ հանրաքվեն ժողովրդավարական երկրում հեղափոխություն չէ, առօրյայի մաս է, բայց կարող է հեղափոխական նշանակություն ունենալ այն իմաստով, որ դատական իշխանության առողջացման կարևոր խթան կարող է հանդիսանալ, ինչը կարևոր հարց է»:

Արմեն Վարդանյանի դիտարկմամբ՝ ընթացող գործընթացը քաղաքական է: «Հանրաքվեի գործընթացը ժողովրդավարական քայլ է, բայց այս ճանապարհը, ըստ որոշ իրավաբանների և սահմանադրագետների, հակասահմանադրական է, և սա կարող է վատ նախադեպ լինել»,- նշեց քաղաքագետը:

Բ. Նավասարդյանի դիտարկմամբ՝ հանրաքվեն կփոխի ներքաղաքական դիսկուրսը, բայց մինչև հանրաքվեն երկրի ներսում կլինեն մանիպուլյացիաներ և տարբեր քարոզչական գործիքների կիրառում. «Ամեն դեպքում հանրաքվեով առաջարկվում է ավարտ մի գործընթացի, որը չի ավարտվել, խոսքս հեղափոխության մասին է, և շատ լուրջ ներդրում կլինի, որ հեղափոխությունը տեղափոխվի նաև պետական մարմիններ: Դա շանս է, որը պետք է օգտագործվի»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում