Թուրքիան հատուկ նշանակության ուժեր է ուղարկել Սիրիայի Իդլիբում գտնվող դեէսկալացիոն գոտում իր դիտակետեր: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն։
Աղբյուրների համաձայն՝ Սիրիայի հետ սահման ուղարկվել է 150 բեռնատար՝ հատուկ նշանակության ուժերով, ռազմական տեխնիկայով և զինամթերքով: Գործակալության կողմից հրապարակված տեսանյութում երևում է. ռազմական մեքենաների շարասյուն, զինծառայողներով ավտոբուս և տեղի բնակիչներ, որոնք ողջունում են զորքին։