87-ամյա ռեժիսոր Էլդար Շենգելայան վերջերս ավարտել է «Ջրհորը» նոր կարճամետրաժ ֆիլմի նկարահանման աշխատանքը: Այդ մասին ասված է Վրաստանի ազգային կինեմատոգրաֆիական կենտրոնի կայքում՝ տեղեկացնում է Sputnik-ը։
Կարճամետրաժ ֆիլմը, որի փակ ցուցադրությունը տեղի է ունեցել օրերս, նկարահանվել է ըստ Ռեզո Չեիշվիլիի պատմվածքի: Շենգելայա-Չեիշվիլի ստեղծագործական դուետը հանդիսատեսին ծանոթ է «Երկնագույն լեռներ կամ Ոչ ճշմարտանման պատմություն» կուլտային կինոնկարով, ինչպես նաև «Սամանիշվիլիի խորթ մայրը» ֆիլմով:
«Եթե փող գտնեմ՝ կնկարահանեմ ևս երկու ֆիլմ, որոնք կթողարկվեն մայիսին: Ամենագլխավորն այն է, որ բոլոր երեք ֆիլմերում խաղալու է Պաատա Մոյիսցրապիշվիլին, որը կկապի դրանք»,- պատմել է ռեժիսորը:
Երկու կինոնկարներն էլ լինելու են կարճամետրաժ և նկարահանվելու են Ռեզո Չեիշվիլիի նովելների մոտիվներով։