Saturday, 20 04 2024
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում

Արցախի ԿԸՀ-ն կարող է Ադրբեջանի ԿԸՀ-ի համար արդար ընտրությունների դաս վարել. Սրբուհի Արզումանյան

Ոչ կառավարական կազմակերպություններ ներկայացնող Արցախի Հանրապետության քաղաքացիները Ադրբեջանում կայանալիք ընտրություններին կարող են մասնակցել միայն որպես միջազգային դիտորդներ, այն էլ՝ սեփական անվտանգության որոշակի երաշխիքների ապահովման պարագայում։ Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներն, իրենց հերթին, կարող են դասընթացներ կազմակերպել և ադրբեջանցի գործընկերների հետ կիսվել արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացման իրենց փորձով։ Միայն այս ձևաչափով են կարող Արցախի Հանրապետության քաղաքացիները մասնակցել Ադրբեջանում կայանալիք ընտրություններին։ Այս մասին նշել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարությունը։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

«Ադրբեջանի հայտարարությունն ուղղակի զավեշտալի է։ Ընդամենը մի քանի տարի առաջ Ադրբեջանի իշխանությունները պնդում էին, որ Արցախում քաղաքացիական բնակչություն չկա և փորձում էին ոչնչացնել Արցախի Հանրապետության խաղաղ բնակչությանը՝ լայնածավալ հարձակման ենթարկելով երկրի բնակավայրերը։ Մինչդեռ այսօր նրանք լկտիաբար հայտարարում են, որ Արցախի քաղաքացիները կարող են մասնակցել Ադրբեջանում կայանալիք ընտրություններին։

Կցանկանայի ընդգծել, որ Արցախի Հանրապետության քաղաքացիների և Ադրբեջանի Հանրապետություն պետության միջև որևէ իրավաքաղաքական կապ չկա։ Արցախի ժողովուրդը դեռևս 1991 թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեով ձայների բացարձակ մեծամասնությամբ կողմ է արտահայտվել  անկախ պետականության ստեղծմանը։

Արդեն 29 տարի է, ինչ Արցախի Հանրապետության քաղաքացիները արդյունավետորեն իրացնում են ազատ և թափանցիկ կամարտահայտման միջոցով սեփական պետական կառույցներ ձևավորելու իրենց անքակտելի իրավունքը։  Մարտի 31-ին Արցախում կայանալիք հերթական համապետական ընտրությունները ևս մեկ քայլ կդառնան մեր երկրում ժողովրդավարական պետականության շարունակական ամրապնդման ճանապարհին։

Միևնույն ժամանակ կցանկանայի նշել, որ ոչ կառավարական կազմակերպություններ ներկայացնող Արցախի Հանրապետության քաղաքացիները Ադրբեջանում կայանալիք ընտրություններին կարող են մասնակցել միայն որպես միջազգային դիտորդներ, այն էլ՝ սեփական անվտանգության որոշակի երաշխիքների ապահովման պարագայում։

Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներն իրենց հերթին կարող են դասընթացներ կազմակերպել և ադրբեջանցի գործընկերների հետ կիսվել արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացման իրենց փորձով։ Միայն այս ձևաչափով են կարող Արցախի Հանրապետության քաղաքացիները մասնակցել Ադրբեջանում կայանալիք ընտրություններին»,-ասվում է մեկնաբանության մեջ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում