«Օսկար» մրցանակաբաշխության հերթական արարողության ընթացքում հյուրերի հեռախոսները կնքվելու են՝ տեղեկացնում է Gazeta.ru-ն
Սմարթֆոնները կտեղադրվեն խիտ ռետինից պատրաստված անհատական ծրարներում և կփակվեն մագնիսական կողպեքով: Միայն անվտանգության աշխատակիցը կարող է բացել նման փաթեթը:
Արարողությունը նկարահանելու պաշտոնական թույլտվության արժեքը սկսում է 5 հազար դոլարից: Դեռևս 2019 թ. կինոմրցանակաբաշխությանը հեռախոսներ ունենալը թույլատրված էր։