Tuesday, 23 04 2024
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր

«Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»․ ինչ է խոստացել պաշտպանության նախարարը մահացած զինծառայողի հարազատներին

Փետրվարի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է հունվարի 30-ին ՊԲ N զորամասում մահացած ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի ընտանիքի անդամներին։ Հանդիպմանը մասնավորապես մասնակցել են Վահրամ Ավագյանի հայրը և եղբայրը։ Պաշտպանության նախարարը մահացածի հարազատներին ևս մեկ անգամ իր ցավակցությունն է հայտնել և վերահաստատել, որ իր իրավասությունների շրջանակներում հետևողական է լինելու դեպքի բոլոր մանրամասների բացահայտման հարցում։ Դավիթ Տոնոյանը Վահրամ Ավագյանի հարազատներին տեղեկացրել է Պաշտպանության բանակում ձեռնարկված կարգապահական միջոցների, այդ թվում՝ մի շարք պաշտոնատար անձանց զբաղեցրած պաշտոններից ազատումների մասին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել է, որ ՊՆ-ն իր լիազորությունների շրջանակներում աջակցելու է նախաքննության օբյեկտիվ իրականացման գործընթացին։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մահացած զինծառայողի  համագյուղացիներն ու ծանոթները նշեցին, որ ճանաչելով Վահրամին՝ նրանից  երբևէ  վատ արարք չեն տեսել, հակառակը՝ մշտապես եղել է զուսպ և հավասարակշիռ երիտասարդ։ Նրանց խոսքերով՝ պաշտպանության նախարարը խոստացել է, որ մեղավորը կամ մեղավորներն օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության  են ենթարկվելու և նրանք  վստահում են այս կառավարությանն ու նախարար Դավիթ Տոնոյանին։

«Վերջինս անկեղծ ցանկություն և կամք է արտահայտել օրենքի շրջանակներում ընտանիքի անդամներին  աջակցելու հարցում, իսկ մնացածն արդեն ցույց կտա նախաքննությունն ու իրավապահ մարմինների աշխատանքը»,-ասում  են նրանք՝ հույս հայտնելով նաև, որ նախարարի խոստումը չի մնա լոկ որպես խոսքեր, այլ Պաշտպանության նախարարությունն,  իսկապես, հետամուտ կլինի Վահրամ Ավագյանի գործի օբյեկտիվ և բազմակողմանի քննությանն ու բացահայտմանը։

«Պետք է հուսանք, որ արդարությունը կվերականգնվի և այս ողբերգության մեղավորներն իրենց արժանի ու համապատասխան պատիժը կկրեն, ընդ որում՝ գործին առնչություն ունեցող  թե´ ուղղակի, թե´ անուղղակի մեղավորները, այսինքն՝ պատասխանատվության կենթարկվեն ոչ միայն այն մարդիկ, ովքեր սպանել են Վահրամին, այլ նաև այն նրանք, ում պատասխանատվության տակ է եղել իրավիճակն ու դեպքը և այս ամենը կգտնի իր տրամաբանական լուծումը։ ՊՆ-ից մեր ակնկալիքը սա է, իսկ մնացածն արդեն ցույց կտա ժամանակն ու առաջիկա զարգացումները և  մենք էլ մեր հերթին շատ ուշադիր և հետևողական ենք լինելու իրավապահների աշխատանքին ու գործի բացահայտմանը»։

Նշենք նաև, որ Արցախի Պաշտպանության բանակի զորամասում հունվարի 30-ին ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու համար բանակի հրամանատարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից անցկացվել է ծառայողական քննություն։ Քննության արդյունքներով որոշում է կայացվել մի շարք ավագ սպաների, այդ թվում՝ զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալին և դիվիզիոնի հրամանատարին զորացրել Զինված ուժերի շարքերից։

Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ նույն գործի շրջանակում խիստ կարգապահական տույժերի են ենթարկվել զորամասի հրամանատարն ու նրա տեղակալները, իսկ որոշ պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվել է պաշտոնի իջեցում։

Հիշեցնենք՝ զինվորի մահվան կապակցությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նրա երեք ծառայակիցներին, այդ թվում՝ ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդուն՝ Դավիթ Մովսիսյանին։ 3-ն էլ կալանավորված են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում