Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Հանրաքվեն յուրօրինակ թեստ կդառնա քաղհասարակության համար

Խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը՝ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի հետ կապված խորքային ճգնաժամը կհանգուցալուծվի համաժողովրդական հանրաքվեի միջոցով: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Եվրասիա համագործակցության հիմնադրամի» Մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Իզաբելա Սարգսյանը նշեց. «Ողջունելի է, որ հարցը վերջապես լուծում կստանա, միգուցե ավելի ուշ, քան հնարավոր էր, բայց արդեն լուծման տարբերակն ընտրված է, և եթե նախագահը ստորագրի, արդեն կհայտարարվի հանրաքվեի օրը: Հանրաքվեն հեշտ ճանապարհ չէ: Ըստ գործող Սահմանադրության 207-րդ հոդվածի՝ ընտրելու իրավունք ունեցողների առնվազն մեկ քառորդը պետք է կողմ քվեարկի սահմանադրական փոփոխություններին: Դա բավականին մեծ թիվ է, իսկ հանրաքվեներին սովորաբար ամբողջ աշխարհում ցածր մասնակցություն է գրանցվում՝ 30-40 տոկոս: Այնուամենայնիվ, հանրաքվեի մասնակիցների 90 տոկոսը «այո» կասի սահմանադրական փոփոխություններին:

Այս հանրաքվեն ևս ինչ-որ առումով լինելու է իշխանության վստահության հանրաքվե: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Ի. Սարգսյանը նշեց, որ շատ բարդ է լինելու մարդկանց նորից մոտիվացնել՝ գնալ ընտրատեղամասեր. «Շատ կարևոր է, թե ինչ մարտավարություն է ընտրելու «այո»-ի ճամբարը, ինչպես նաև կարևոր է լրատվամիջոցների և քաղհասարակության դերը»: Մեր զրուցակցի խոսքով՝ այս հանրաքվեն յուրօրինակ թեստ կդառնա քաղհասարակության համար. «Դաշտը բաժանված է «սևի և սպիտակի», միշտ քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների գործառույթն է եղել զսպող դեր հանդիսանալը. բացահայտել խնդիրները, բարձրաձայնել և անկողմնակալ դեր ունենալ»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում