Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը սկսել է երկրորդ ուսումնամարզական հավաքը:
«Արարատը» մեկնել է Սոչի, որտեղ փետրվարի 6-18-ը կանցկացնի ձմեռային երկրորդ ուսումնամարզական հավաքը: Նախատեսված են մի քանիընկերական հանդիպումներ: Փետրվարի 16-ին «Արարատը» կմրցի Մոսկվայի «Սպարտակի» հետ: