Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստանին մերժելուց հետո. Լատինամերիկյան ֆուտբոլի նոր ծագող աստղը

Ի դեմս հայազգի 21-ամյա հարձակվող Դիեգո Մարաշլյանի՝ լատինամերիկյան ֆուտբոլի նոր աստղ է ծագում։ Մասնավորապես, Մարաշլյանը տպավորիչ ելույթներով շարունակում է աչքի ընկնել Ուրուգվայի օլիմպիական հավաքականի կազմում։

Տոկիո-2020-ի որակավորման փուլում Ուրուգվայի հավաքականը երեկ արտագնա խաղում ոչ-ոքի՝ 1։1 խաղաց Բրազիլիայի հետ: Առաջին խաղակեսում ուրուգվայցիների կազմում հաշիվը բացեց Ուգարտեն՝ Մարաշլյանի գոլային փոխանցումից հետո։ Այնուհետև Ուրուգվայի դարպասապահի թույլ տված կոպիտ սխալի պատճառով բրազիլացիները հավասարեցրին հաշիվը։ Հունվարի 20-ին Ուրուգվայի օլիմպիական հավաքականը սեփական հարկի տակ ընդունել էր Պարագվային։ Ուրուգվայցիները նվազագույն հաշվով հաղթանակ էին տարել. միակ գոլը խփել էր հենց Դիեգո Մարաշլյանը:

2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի անհաջող մեկնարկից հետո շատ է խոսվում մեր գլխավոր թիմը արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստներով ուժեղացնելու մասին: Շատերը վստահ են, որ ներկայիս կազմով լուրջ խնդիրներ լուծել ուղղակի հնարավոր չէ: Բոլորս մեծ հույսեր էինք կապում հենց Մարաշլյանի հետ, որը ելույթ է ունենում «Լոս Անջելեսում»։ Հույս կար, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային այնուամենայնիվ կհաջողվի Մարաշլյանին, այսպես ասած, համոզել կրելու մեր երկրի մարզաշապիկը: Նրա՝ Հայաստանում խաղալու հարցը վերջնականապես փակվեց անցյալ տարվա գարնանը։

«Նրա հարցը փակված է: Ուրախ եմ, որ ինքն անձամբ հայտարարեց մեր միջև բանակցությունների մասին: Նա տեղեկացրեց, որ չի պատրաստվում խաղալ Հայաստանի հավաքականում: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ ուզում է Ուրուգվայի հավաքականում խաղալ: Կարծում եմ՝ նրան այնտեղից հրավեր կուղարկեն: Մարաշլյանի հարցը փակված է, եթե ապագայում կտրուկ ինչ-որ բան չփոխվի»,- նշել էր այն ժամանակ ՀՖՖ գլխավոր քարտուղար, ներկայում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

21-ամյա հարձակվողն իր հերթին հայտարարել էր. «Իմ հայկական արմատները գալիս են մորս կողմից, որ Հայաստանից է Ուրուգվայ եկել։ Իսկ ստացե՞լ եմ արդյոք հրավեր, թե՞ ոչ, ասեմ՝ այո, Հայաստանի ֆուտբոլի հավաքականից նման առաջարկ եղել է, բայց ակնհայտ է, որ ես ծնվել եմ Ուրուգվայում, ինձ ավելի շատ ուրուգվայցի եմ համարում, և իմ երազանքն է կարողանալ խաղալ Ուրուգվայի ֆուտբոլի հավաքականի կազմում: Իհարկե, շնորհակալ եմ հրավերի համար, ես խոսեցի նրանց հետ և ասացի, որ իմ նպատակն է խաղալ Ուրուգվայի հավաքականի կազմում, քանի որ ես ինձ ավելի շատ ուրուգվայցի եմ համարում, քան հայ»:

Ինչևէ, մեր հասարակության շրջանում ձևավորված է այն համոզմունքը, որ յուրաքանչյուր հայ հպարտությամբ և ոգևորությամբ պետք է ընդունի իր երկրի ազգային թիմում ելույթ ունենալու հրավերը: Ունենք նախադեպեր, երբ Սփյուռքի մեր հայրենակիցները, որոնք նույնիսկ ծնողների մի կողմից են հայ, մեծ խանդավառությամբ են ընդունել ազգային թիմի պատիվը պաշտպանելու առաջարկը: Վառ օրինակներից է Արգենտինայում բնակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, որը երկու տարի առաջ միացավ Հայաստանի ազգային հավաքականին: Բալեկյանը հայկական արմատներ ունի միայն մորական պապի կողմից: Կարող ենք հիշատակել նաև վերջերս կարիերան ավարտած Մարկոս Պիզելիին: Վերջինս, չունենալով հայկական արմատներ, տարիներ շարունակ շատ ավելի մեծ նվիրումով է պաշտպանել մեր երկրի պատիվը, քան ազգային թիմի որոշ հայ ֆուտբոլիստներ:

Ի տարբերություն Պիզելիի ու Բալեկյանի՝ Մարաշլյանի հայկական արմատները շատ ավելի խորն են, սակայն պետք է ընդունենք և խոստովանենք, որ մեր հավաքականին մերժելու ուրուգվահայ ֆուտբոլիստի որոշումը տրամաբանական և ինչ-որ տեղ սպասելի էր: Մարաշլյանը ծնվել և մեծացել է Ուրուգվայում, և մեղադրել ավելի շատ իրեն ուրուգվայցի համարելու համար, կարծում ենք՝ այնքան էլ ճիշտ չի լինի: Դա նրա որոշումն է, որը քննարկման, առավել ևս՝ քննադատության ենթակա չէ:

Ժամանակին բոլորս անհամբեր սպասում էինք, որ Հայաստանի հավաքականի մարզաշապիկը կկրի ֆրանսահայ Ալեն Պողոսյանը: Եղավ նույնիսկ մի պահ, երբ Պողոսյանը կամուկացի մեջ էր և մոտ էր Հայաստանի ազգային թիմում խաղալուն: Վերջին պահին, սակայն, Պողոսյանը, մերժելով Հայաստանի հրավերը, հայտնվեց Ֆրանսիայի ազգային թիմում և 1998 թվականին դարձավ աշխարհի չեմպիոն: Ու չնայած Պողոսյանի՝ հայկական կողմի հրավերը չընդունելուց հետո որոշակի հիասթափություն ապրեցինք, այնուամենայնիվ նրա այս որոշումը միանգամայն ադեկվատ էր: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ երազում է խաղալ աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունում:

Ուրուգվայն այսօր աշխարհի ուժեղագույն հավաքականներից է, որտեղ խաղում են այնպիսի ֆուտբոլային աստղեր, ինչպիսք են Լուիս Սուարեսը, Էդիսոն Կավանին: Բնական է, որ Մարաշլյանը երազում է ելույթ ունենալ նման բարձր կարգ ունեցող հավաքականում: Մարաշլյանը ամեն գնով կփորձի ամրապնդվել նաև Ուրուգվայի ազգային հավաքականում։ Ուրուգվայն ունի բազմաթիվ տաղանդներ, և ազգային հավաքականում հայտնվելու մրցակցությունը բավական մեծ է:

Այո, արտասահմանում ելույթ ունեցող մեր հայրենակիցներին ազգային հավաքականում մոբիլիզացնելը կարևոր խնդիր է և հարկավոր է լուրջ աշխատանք կատարել: Միևնույն ժամանակ մեր գլխավոր խնդիրը պետք է լինի ոչ թե Յուրչենկոյին, Բայրամյանին կամ Մարաշլյանին սպասելը, այլ Հայաստանում բարձրակարգ կադրեր ստանալու հիմքեր ստեղծելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում