Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Ինչո՞ւ էր պետք հանրաքվեն Նիկոլ Փաշինյանին

Այն, որ ՍԴ դատավորների լիազորությունը դադարեցնելու վերաբերյալ Սահմանադրության փոփոխության հանրաքվեն փաստացի դառնում է իշխանության վստահության յուրօրինակ հանրաքվե, արդեն արձանագրվել է:

Միաժամանակ, այդ արձանագրումն անշուշտ բխում է այն իրականությունից, որ ձևավորվել է Հայաստանում՝ ոչ միայն ՍԴ շուրջ: Եթե կուզեք, ՍԴ շուրջ ստեղծված խնդիրը գործնականում Հայաստանում հետհեղափոխական իրավիճակի յուրօրինակ խտացում-արձանագրում էր, ըստ այդմ՝ խնդրի հանգուցալուծումը հենց համաժողովրդական քվեարկության միջոցով հետհեղափոխական թերևս ավելի լայն փակուղու որոշակի հանգուցալուծում է: Փակուղի, որը զգալիորեն օբյեկտիվ է, չնայած մի շարք նաև սուբյեկտիվ պատճառներին:

Օբյեկտիվ է այն առումով, որ Հայաստանում նախորդ քառորդ դարում, երբ պատերազմից հետո Հայաստանը գործնականում ձեռնամուխ է եղել խաղաղ պետականաշինության, այդ գործընթացի խորքային փիլիսոփայությունն այդուհանդերձ կառուցվել է ոչ թե ստեղծելու, այլ յուրացնելու, մսխելու, սպառելու փիլիսոփայության վրա:

Գործնականում հենց այդ փիլիսոփայությունը պետք է տեսնել հետագա բոլոր համակարգային, ինստիտուցիոնալ արատների խորքում, դրանց հիմքում, պատճառներում: Ու թեև 2018-ի թավշյա հեղափոխությամբ հանրությունը մերժել է համակարգը, մերժել է այն իշխանությունը, որ ստեղծվել ու բյուրեղացել էր այդ փիլիսոփայությամբ և հոգեբանությամբ, մտածողության ռեժիմն այդուհանդերձ գործնականում շարունակում է լինել հենց այդ տիրույթում:

Մեծ հաշվով, հետհեղափոխական Հայաստանում առկա է այդ հակասությունը՝ նոր իրավիճակի և հին մտածողության ու հոգեբանության, որը բերում է խորքային կոնֆլիկտի: Այդ կոնֆլիկտը մակերևույթին հայտնվում է տարբեր քաղաքական ձևաչափերով, սակայն խորքում հենց այդ մակարդակի վրա է: Եվ այդ հանգամանքը առաջինն ու ամենաբարձրը իր տարբեր ելույթներում խոստովանել է նաև հենց Նիկոլ Փաշինյանը, որն առաջնորդելով հեղափոխությունը և հիմա կանգնելով պետությունն առաջնորդելու պատասխանատվության առաջ՝ գործնականում ամենից լավն է զգացել այդ կոնֆլիկտի խորքային խնդիրն ու ծանրությունը:

ՍԴ խնդիրը ժողովրդական հանրաքվեով, այսինքն՝ համաժողովրդական քվեարկությամբ լուծելու, ըստ այդմ՝ ներքին կյանքի առնվազն որոշակի ժամանակահատված դրանից բխող հեղափոխական վարքագծի խթանման որոշումը ունի թերևս այդ խորքային մոտիվացիան: Ըստ այդմ՝ այստեղ թերևս հույժ կարևոր է, թե «այո»-ի և «ոչ»-ի գործընթացում ինչ բովանդակություն է հաջողվում դնել հեղափոխական վարքագծի տակ, և ինչի՞ է ծառայելու հանրության քվեն, եթե իշխանությունը ստանում է այն:

Բանն այն է, որ եթե այդ քվեն պետք է կամ օգտագործվելու է ընդամենն քաղաքական հաշիվներն ավելի վստահ ու անկաշկանդ մաքրելու համար, ապա ափսոս է լինելու քվեն: Այն պետք է քաղաքակրթական «հաշիվներ» մաքրելու համար, իսկ այստեղ բաժանարար գծերը, մեղմ ասած, ստանդարտ չեն:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում