Հայաստանի հավաքականի և Եկատերինբուրգի «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը խաղադաշտ կվերադառնա մեկ շաբաթից:
Այս մասին գրում է sport24-ը: Հարոյանը վնասել է մկանները, և վերականգնման համար կպահանջվի մեկ շաբաթ: Հայ պաշտպանն այլևս չի մասնակցի «Ուրալ»-ի՝ Կիպրոսում ընթացող հավաքին:
Հարոյանը վնասվածք էր ստացել Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ի հետ ընկերական խաղի ժամանակ: