Փետրվարի 6-ին՝ ժամը 21:01-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Մեծ Այրում և Փոքր Այրում գյուղերի միջնամասում այրվում է խոտածածկույթ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ձորում. մոտեցման ուղիներ չկան:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն։ ժամը 00:00-ին հրդեհն ինքնամարվել է:
Այրվել է մոտ 1 հա խոտածածկույթ։