Իսրայելի բանակը օդային հարվածներ է հասցրել Սիրիային՝ 172 ուղևորներով ինքնաթիռի վայրէջքի պահին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։
Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 6-ի գիշերը։ Իսրայելական F-16 կործանիչները «օդ-երկիր» տեսակի հրթիռներով հարվածներ են հասցրել Դամասկոսի արվարձանների վրա։ Այդ ժամանակ վայրէջքի էր պատրաստվում Թեհրանից ժամանող Airbus-320 ինքնաթիռը։ Արդյունքում հրթիռակոծության պատճառով այն ստիպված է եղել իջնել «Խմեյմիմ» ռուսական ավիաբազայում։
Պաշտպանության նախարարությունում նշել են, որ քաղաքացիական ինքնաթիռների օգտագործումը սիրիական օդուժի պատասխան հարվածներից պաշտպանվելու համար, Իսրայելական օդուժի բնորոշ գծերից է դառնում։