ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Հզոր ամերիկյան պատմություններ, պատառոտված Նենսի Փելոսիի կողմից» անվանումով տեսանյութ է հրապարակել Twitter-ի իր էջում։
Տեսանյութում Թրամփի ելույթի դրվագները կոնգրեսում ընդհատվում են մեկ այլ տեսարանով, որտեղ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին պատառոտում է երկրի ղեկավարի ելույթի տեքստի էջերը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փելոսին պատռտել է Թրամփի ելույթի տեքստի պատճենը՝ օրենսդիրների առջև նրա ելույթից հետո։
— Donald J. Trump (@realDonaldTrump) February 6, 2020