Friday, 19 04 2024
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին

«Այո» կամ «ոչ». կհասցնի՞ իշխանությունը ազատվել ՍԴ անդամներից մինչև Քոչարյանի գործով վճիռը

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջին ընթերցմամբ չի ընդունի Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարումը դադարեցնելու` իր կողմից ներկայացված նախագիծը` առաջարկելով այն դնել հանրաքվեի։ «Իմ քայլը» խմբակցությունն առաջին ընթերցմամբ չի ընդունելու այս նախագիծը, և Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ կետի ուժով ԱԺ-ին տրված լիազորությամբ առաջարկելու է քվեարկության դնել այս նախագիծը համաժողովրդական հանրաքվեի ներկայացնելու մասին որոշումը: Սա ուղիղ ժողովրդավարության կիրառում է, սա մեր քաղաքական ուժի համոզմունքը, հավատամքն է: Մենք հավատում ենք մեր ժողովրդին, և մենք ասելիք ու լսելիք ունենք մեր ժողովրդից»,- հրավիրված արտահերթ նիստից հետո ասաց Հովակիմյանը՝ շեշտելով, որ այս ընթացքում օրենսդիր մարմինը, կառավարությունն ամեն ինչ արել են ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը հանգուցալուծելու համար: Հովակիմյանի խոսքերով` ՀՀ քաղաքական իշխանությունն ամեն ինչ արել է այս ճգնաժամը հանգուցալուծելու այնպես, որպեսզի ՍԴ անդամներն այդ հանգուցալուծման գործում ունենան իրենց մասնակցությունը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծով առաջարկվում է 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար կառավարությունը, Հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների լիազորությունները համարվում են դադարած, իսկ առաջացած թափուր տեղերը համալրելու ժամկետները և այլ մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով նախատեսված կարգով: Նշված կարգը նախատեսող սահմանադրական օրենքի փոփոխություններն ընդունվում են և ուժի մեջ են մտնում սույն հոդվածի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում»,- նշված է նախագծում:

Նշենք, որ «Հանրաքվեի մասին» օրենքը հստակ սահմանում է, որ հանրաքվեն նշանակում է Հանրապետության նախագահը՝ Ազգային ժողովի առաջարկած նախագիծն ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում։ Իսկ բուն հանրաքվեն պետք է անցկացվի հանրաքվե անցկացնելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից ոչ շուտ, քան 55, և ոչ ուշ, քան 65 օր հետո: Այսինքն՝ խիստ նախնական և մոտավոր հաշվարկները ցույց են տալիս, որ այս հարցով հանրաքվեն տեղի կունենա 2-3 ամսից ոչ շուտ։

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը կարծում է, որ, այնուամենայնիվ, վտանգ կա, որ իշխանությունները ՍԴ ճգնաժամի լուծման ճանապարհին կարող են ուշանալ, և նույն Սահմանադրական դատարանը մինչև հանրաքվեն Քոչարյանի գործով որոշում կայացնի։ «Այդ վտանգը կա, քանի որ Վենետիկի հանձնաժողովից ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ՀՀ Սահմանադրական դատարանի դիմումների վերաբերյալ պատասխանները ստացվելու են մարտ ամսին։ Եվ կստացվի, որ ՍԴ գործող կազմը մինչև սահմանադրական հանրաքվեն կկարողանա Քոչարյանի գործով կայացնել այնպիսի վճիռ, որը, ամենայն հավանականությամբ, ազատություն կապահովի Քոչարյանի համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բաբաջանյանը՝ հավելելով, որ խնդիրն այն է, որ Սահմանադրական դատարանի գործող կազմը չի կարող Քոչարյանի գործով վճիռ կայացնել, քանի որ դրա անդամներն արտահայտել են կանխակալ կարծիք Քոչարյանի վերաբերյալ, այսինքն՝ խախտվել է ՍԴ-ին և նրա անդամներին ներկայացվող անկողմնակալության ու չեզոքության պահանջը։ «Սա լրջագույն հիմք է, որպեսզի ՍԴ գործող կազմին արգելվի քննել Քոչարյանի գործը և վճիռ կայացնել դրա վերաբերյալ։ Ես այս խնդրին հնչեղություն տալու և այն քաղաքական քննարկման առարկա դարձնելու նպատակով արդեն իսկ հանդես եմ եկել նախաձեռնությամբ․նամակներով դիմել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ԱԳՆ-ից պահանջելու և ԱԺ-ին տրամադրելու անցած տարվա նոյեմբերին կայացած մի այցի վերաբերյալ տեղեկատվություն, որը լույս է սփռում այս հարցի վրա։ Խոսքը 2019թ. նոյեմբերի 27-30-ն ընկած ժամանակահատվածում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գլխավորած պատվիրակության՝ Ռիգա կատարած աշխատանքային այցի մասին է: Հանդիպման արարողակարգային օրակարգից բացի՝ Լատվիայի գործընկերների հետ Թովմասյանն ու նրա գլխավորած պատվիրակության անդամները քննարկել են նաև ներհայաստանյան հարցեր: ՍԴ պատվիրակության անդամները հիշյալ հանդիպման ժամանակ խոսել են իրենց լատվիացի գործընկերների հետ և կշտամբել ու մեղադրել են Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանությանը ճնշումների և հետապնդումների ենթարկելու մեջ։ Զրույցի առանձին քննարկման առարկա է եղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումներով ՍԴ-ում քննվող գործերը։

ՍԴ անդամները այս գործով արտահայտել են այնպիսի դիրքորոշումներ, որոնք վկայում են Սահմանադրական դատարանի անդամների՝ հիշյալ գործով կանխակալության և կողմնակալության մեջ։ Իսկ վերջերս ՍԴ նախագահի պաշտոնը փաստացի զբաղեցնող Հրայր Թովմասյանի օգնական/խորհրդական Գրիգոր Մուրադյանը «5-րդ ալիք» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ, ըստ էության, ՍԴ-ում գործում է կայուն մեծամասնություն, և, իբր, որը փոխելուն են միտված գործադիր և օրենսդիր իշխանությունների գործողությունները (որոնց անվանում է խմբավորում կամ բանդա և մեղադրում պետական հեղաշրջման և ՍԴ լիազորությունների յուրացման փորձի մեջ)։ Գ. Մուրադյանն ասել է նաև, որ եթե չփոխվի ՍԴ իր նշած մեծամասնությունը, ապա ՍԴ-ն չի տրամադրի Հրայր Թովմասյանի նկատմամբ այնպիսի քրեադատավարական սահմանափակումներ, որոնք կապված կլինեն նրա ազատության սահմանափակման հետ: Գ. Մուրադյանը կանխարգելիչ կերպով հայտարարել է, որ եթե ՍԴ-ն կայացնի որոշում ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի որոշակիության չափանիշներին անհամապատասխանության կամ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության՝ Սահմանադրությանը անհամապատասխանության վերաբերյալ, ապա այդ որոշումը պետք է կատարվի, և որևէ մեկը կամ որևէ մարմին չի կարող այն շրջանցել։ Այս փաստերը ծանրակշիռ հիմնավորում են այն ակնհայտ իրողության, որ ՍԴ գործող կազմը չի կարող Քոչարյանի գործով վճիռ կայացնել։ Հետևաբար, անկախ սահմանադրական հանրաքվեի ժամկետներից, ՍԴ-ի գործող կազմին պետք է արգելվի այդ գործի քննությունն ու դրա վերաբերյալ վճռի կայացումը։ Ինքս հետամուտ եմ լինելու այս հարցում և ԱԺ նախագահից ու վարչապետից իմ նամակների պատասխանները ստանալուն պես դրանք կհանրայնացնեմ և կանեմ ամեն ինչ այս խնդրին առավել հնչեղություն հաղորդելու և քաղաքական քննարկման առարկա դառնալու ու դրանից բխող որոշումների կայացմանը նպաստելու համար»,- ասաց Բաբաջանյանը։

Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը ևս կարծում է, որ նման վտանգ կա և այդ մտավախությունից հնարավոր չէ օբյեկտիվ հիմքերից ելնելով հեռանալ։ «Մարտի 1-ի գործում մեծ է եղել նաև Սահմանադրական դատարանի դերը։ Եթե նրանցից որևէ մեկին մեղադրյալ չեն ներգրավել, որովհետև հանցադեպի առնչությունը քրեաիրավական ընթացակարգով չի հիմնավորվել, դա չի նշանակում, որ արձանագրվելու է, որ իրենք Մարտի 1-ի հետ կապ չունեն։ Մարտի 1-ը իրենից շատ շերտերի մասնակցություն է ենթադրում, և Սահմանադրական դատարանը ինքը շատ կարևոր դեր է ունեցել այս ամենի մեջ։ Եթե ՍԴ-ն կարողանար մի շարք բողոքներ օբյեկտիվ, առանց իշխանության կամքը հաշվի առնելու եզրահանգումներ աներ ու լուծումներ տար, մենք այս իրավիճակը չէինք ունենա։ Եվ եթե Ռոբերտ Քոչարյանը իմանար, որ Սահմանադրական դատարանը կարող է նման պահվածք ունենար, Մարտի 1-ը նման վստահությամբ չէր կազմակերպի, և մենք նման պատկեր չէինք ունենա»,- ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ այսօր այնպես չէ, որ Սահմանադրական դատարանն ամեն ինչ անում է Ռոբերտ Քոչարյանին օգնելու համար, այլ է, որ ՍԴ անդամներից յուրաքանչյուրը ինքն իրեն է օգնում՝ գիտակցելով իր դերը դրա մեջ։ «Դրա համար նման մտավախություն կա, որ այո, ՍԴ-ն հօգուտ Քոչարյանի որոշում կայացնի մինչև այդ հանրաքվեն, բայց միևնույն ժամանակ էլ չեմ կարծում, որ իրենք կարողանան այս աստիճան անարդար բաներ անել։ Բացի դրանից՝ չեմ էլ կարծում, որ նրանց կատարածը հաջորդ եկողները չեն կարողանա փոփոխել։ Մենք ի վերջո պետք է ունենանք մի Սահմանադրական դատարան, որը օրինական կայացված որոշումներ կիրականացնի»,- ընդգծեց Սաֆարյանը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում