Saturday, 20 04 2024
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել

Կլասի՞կ, թե՞ աֆրիկյան ժանտախտ. Աքորիում խոզերի մասսայական անկման դեպքեր են գրանցվել

Լոռու մարզի Աքորի համայնքում հունվարի 23-ից սկսած մինչ օրս գրանցվում են խոզերի անկման դեպքեր։

Գյուղացիների խոսքերով՝ այս օրերին միայն իրենց համայնքում 200-ից ավելի խոզ է անկել, բայց մինչ օրս պատկան մարմինները պատշաճ քննություն չեն իրականացրել:

Աքորի համայնքի բնակիչ Կարեն Ավետյանը պատմեց, որ դեռևս հունվարի 17-ին է տեսել, որ խոզերից մեկը կեր չի ուտում, իսկ արդեն հունվարի 23-ին անկում է ունեցել, որից հետո խոզերի անկումը մասսայական բնույթ է կրել։

«Անկումը մինչև օրս շարունակվում է։ Մենակ իմ անկած խոզերի գլխաքանակը հասնում է 100-ի, իսկ հարևաններին էլ հետը մոտ 200-ի։ Եվ սա մենակ պաշտոնական գրանցված, ակտավորված դեպքերը։ Պլյուս կան դեպքեր, որ չեն ասում, չեն ակտավորում։ Ինձ մոտ գրանցված անկման դեպքերից հետո մարզային կառույցից ու Թումանյանի տարածաշրջանի պետը եկավ, երկու նմուշառում արեցին և ուղարկեցին լաբորատորիա։ Փորձաքննության ուղարկելուց հետո երեկ ինձ պատասխանեցին, որ ինֆեկցիա է, բայց ես իրենց չեմ վստահում, չեմ հավատում և պահանջել եմ կրկնակի փորձաքննություն նշանակել»,- ասաց Աքորի գյուղի բնակիչը՝ հավելելով, որ վտանգավոր հիվանդությունների մասով՝ կլասիկ ժանտախտի և աֆրիկյան ժանտախտի մասով որևէ հետազոտություն չի իրականացվել։ «Ճիշտ է, մենք գյուղացի ենք, բայց մենք հիմար չենք։ Մենք բոլորս էլ կասկածում ենք՝ կամ կլասիկ ժանտախտ, կամ աֆրիկյան ժանտախտ։ Բայց որևէ լուրջ հետազոտություն չի իրականացվել, մեզ որևէ խորհուրդ չի տրվել։ Իսկ այս վիճակը նրա հետևանքն ա, որ ընդհանուր բուժմիջոցառումները լավ չեն կատարվել, մինչև վերև սխալ տեղեկություն ա տրվում։

Պատվաստումները չեն արվում։ Հիմա էլ մեզ խաբում են։ Ինչ-որ մեկը չի ուզում, որ այս վիճակը բարձրաձայնվի, ճիշտ գնահատական տրվի։ Սա պրիմիտիվ խաբեություն է, ինձ թվում է՝ համաճարակ է, բայց չեն ուզում պաշտոնապես դրա մասին հայտարարել։ Բայց ես ուզում եմ իմանալ, թե իմ խոզերը ինչից են սատկում։ Ես հո դրա իրավունքը ունեմ»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ հարակից համայնքներում էլ են նման դեպքեր գրանցվում, բայց չի բարձրաձայնվում։

Գյուղացին նշեց, որ մինչ այս պահը անկած խոզերի մարմինները իրենք թաղել են, բայց մարդիկ կան, ովքեր տեսնում են, որ խոզերը վատառողջ են, ավելի էժան գնով վաճառում են միսը. «Ես անձամբ հորել եմ անկած խոզերը, բայց վաճառքի դեպքեր էլ կարող է եղած լինեն։ Ես դա չեմ բացառում»։

Կարեն Ավետյանը նշեց, որ չստանալով իր հարցերի պատասխանները, առաջիկայում պատրաստվում է գալ Երևան, մասնագետներ գտնել ու ստանալ իր հարցերի պատասխանները։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից «Առաջին լրատվական»-ին փոխանցեցին, որ արդեն մեկ շաբաթ է, որ այդ խնդիրն ի հայտ է եկել, իրենց տվյալներով՝ 22 խոզ է անկել, նոր անկումների մասին իրենք չեն տեղեկացվել:

«Այդ 22-ը թաղվել են, իրականացվել են ախտահանման աշխատանքներ, նմուշներ են վերցվել փորձաքննության համար: Փորձաքննության արդյունքները պարզ կլինեն մյուս շաբաթ, կհրապարակենք»,- փոխանցեցին ՍԱՏՄ-ից՝ բացառելով այդ ռիսկային գոտուց մսի վաճառքի դեպքերը. «Համայնքը, իրավիճակը մեր հսկողության տակ է, ամեն օր տեսուչը գնում և ստուգում է։ Այդ տնտեսությունները մեկուսացված են»,- ասացին ՍԱՏՄ-ից։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում