Թուրքիայի զինված ուժերի հրամանատարությունը տանկեր է տեղափոխել դիտակետեր Իդլիբ նահանգում, հայտնում է Anadolu-ն:
20 տանկ տեղափոխող բեռնատարների շարասյունը փետրվարի 6-ին Թուրքիայի հարավային Հաթայ նահանգից շարժվել է դեպի Սիրիայի հյուսիս-արևմուտք:
Տանկերը տեղափոխվել են Իդլիբում գտնվող Թուրքիայի զինված ուժերի դիտորդական կետերի տարածք՝ դրանց պաշտպանությունն ավելացնելու համար, ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ մինչև փետրվարի վերջը Բաշար Ասադի ռեժիմի ուժերը պետք է նահանջեն Թուրքիայի զինված ուժերի դիտորդական կետերից Սիրիայի Իդլիբի դեսկալացիայի գոտում: