Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

«Հարևանի կնոջ» գործը չէ, թե մենք ՍԴ հարցը ինչպես կլուծենք. իշխանությունը գնաց համաժողովրդական լուծման

Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը Սահմանադրության փոփոխության միջոցով ՍԴ նախագահի և դատավորների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը կլուծի ոչ թե խորհրդարանի քվեարկության, այլ համաժողովրդական հանրաքվեի միջոցով: Ինչո՞ւ է իշխող մեծամասնությունը խորհրդարանի քվեարկությունից անցնում հանրաքվեի:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, փաստաբաններ Գևորգ Դավթյանը և Կարապետ Բադալյանը:

«Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը գործնական լուծում է ստանում»,- նշեց Կարապետ Բադալյանը՝ հավելելով, որ խնդրի լուծումը ոչ միայն ՍԴ դատավորների լիազորությունների դադարեցումը կլինի, այլ նաև հիմք կստեղծվի նոր, օրինական Սահմանադրական դատարանի կազմ ունենալու համար:

Գևորգ Դավթյանի դիտարկմամբ՝ ընթացող պրոցեսներում իրավականը և քաղաքականը միախառնված են, և իրավունքի գերակայությունը բխում է հանրային շահից: «Սահմանադրության որոշ հոդվածներ խնդրահարույց են… Մեր Սահմանադրությունն ընդունվել է որոշ անձանց շահը սպասարկելու համար, դրա համար էլ հիմա այս վիճակն է ստեղծվել: Այդ հարցի լուծման այլ տարբերակներ էլ կան՝ առանց հանրաքվեի, բայց որպեսզի բոլոր դժգոհությունները հանգուցալուծում ստանան, իշխող ուժը որոշել է գնալ համաժողովրդական քննարկման՝ թող ժողովուրդը որոշի, որ հետո իշխանությանը չմեղադրի ՍԴ-ի վրա ճնշում գործադրելու մեջ»,- նշեց փաստաբանը: Նա նաև ընդգծեց, որ Սահմանադրական դատարանն այս կազմով չի կարող գործել, և անհրաժեշտ է, որ այս խնդիրը հանգուցալուծվի, և Սահմանադրությունն ամբողջությամբ պետք է փոփոխվի:

Ինչու ենք գնում հանրաքվեի ճանապարհով: «Մեկ անգամ արդեն ազգովի քվեարկել ենք սրա համար, հիմա երկրորդ անգամ ենք գնում, միայն Սահմանադրության այդ հոդվածի համար քվեարկելու, որովհետև ում որ մանդատ ենք տվել, նրանց «դուխը» չհերիքեց, որ մանդատն իրագործեն,  ու հիմա աշխարհի առաջ փորձում են ինչ-որ բաներ փնտրել, այն դեքում, երբ որ հարցը մեր ինքնիշխանությանն է վերաբերում: ՍԴ հարցը վերաբերում է միայն մեր պետությանը, և «հարևանի կնոջ» գործը չէ, թե մենք մեր պետության ներքին կարևոր հարցն ինչպես կլուծենք»,- ընդգծեց Արմեն Մարտիրոսյանը:

Արդյո՞ք հանրաքվեի գնալու քայլը միտված է միջազգային արձագանքին: Կարապետ Բադալյանը նշեց, որ չի կարելի բացառել, որ դրսից ստացված արձագանքները և ԱԺ նախագահի՝ դեսպանների հետ հանդիպումները դեր են խաղացել ՍԴ հարցի լուծման համար հանրաքվեի տարբերակն ընտրելու համար, որպեսզի ավելի ժողովրդավար հիմքերի վրա տեղի ունենա այս փոփոխությունը. «Բայց կարևոր է նաև այն, որ մեր Սահմանադրության անփոփոխելի հոդվածով իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է նաև հանրաքվեների միջոցով»:

«Ինչ վերաբերում է «հարևանի կանանց»՝ երբեմն հիստերիկ ելույթներին, մյուս կողմից՝ խելամիտ խորհուրդներին, ապա մենք կարող ենք հետևել խորհուրդներին, կարող ենք և անտեսել, մեր տան հարցերը մենք պետք է լուծենք, մեր ինքնիշխանության հարցն է»,- ընդգծեց Կ. Բադալյանը:

Մանրամասն տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում