Friday, 29 03 2024
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»

Ինչո՞վ կարող է ՍԴ-ն նպաստել ռևանշիստական ուժերի ակտիվացմանը

Ազգային ժողովը փետրվարի 6-ին Սահմանադրության 213 հոդվածի փոփոխության նախագծի առաջին ընթերցման օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել։ Նախագծով առաջարկվում է փաստաթղթի ուժի մեջ մտնելու պահից դադարեցնել մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ անդամների պաշտոնավարումը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն առաջին ընթերցմամբ չի ընդունի ՍԴ-ի դատավորների պաշտոնավարումը դադարեցնելու՝ իր կողմից ներկայացված նախագիծը՝ առաջարկելով այն դնել հանրաքվեի։ Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ կետի ուժով ԱԺ-ին տրված լիազորությամբ «Իմ քայլն» առաջարկելու է քվեարկության դնել այդ նախագիծը համաժողովրդական հանրաքվեի ներկայացնելու մասին որոշումը։

Այս ընթացքում տարբեր տեսակետներ են հնչել, որ իշխանությունը հապաղեց Սահմանադրական դատարանի ճգնաժամը հանգուցալուծելու հարցում, իսկ այդ դանդաղկոտությունն ավելի բարդացրեց իրավիճակը։

Իրավագետ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Նորիկ Եղիազարյանը համամիտ է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն տեսակետին, որ չարժե մեկ հարցի պատճառով հրավիրել հանրաքվե, հսկայական ծախսեր անել, ժողովրդին ոտքի հանել և բերել ընտրատեղամասեր։

Իրավագետը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ՍԴ-ից սպասվող վտանգներ չկան։

Հակադարձեցինք, թե հասարակության մեջ կա կուտակված դժգոհություն, որ բարեփոխումներն ուշանում են, մարդիկ ռեալ քայլերի են սպասում, որ իրականացվի վեթինգ, դատաիրավական համակարգի բարեփոխումներ։

«Ես ժամանակին էլ նշել եմ, որ 2018թ․ տեղի ունեցած իրադարձություններն այնքան ժամանակ եմ համարելու իշխանափոխություն, քանի դեռ չի ընդունվել նոր Սահմանադրություն։ Որպեսզի այդ իրադարձությունները համարվեն հեղափոխություն, պետք է տեղի ունենան արմատական փոփոխություններ պետական և հասարակական կառուցվածքներում։ Իսկ դա կարող է ամրագրվել միայն Սահմանադրությամբ։ Հնարավոր է աշնանը հրավիրել հանրաքվե, ներկայացնել նորմալ նախագիծ՝ ընդհանրական ընդգրկմամբ, բոլոր հարցերը հաշվի առնելով։ Սա ձևով և բովանդակությամբ արատավոր Սահմանադրություն է, պետք է փոխվի։ Բայց միայն մեկ հարցի համար չպետք է հանրաքվե հրավիրել»,- ասաց մեր զրուցակիցը։

Նորիկ Եղիազարյանը կարծում է, որ պետք է համբերել մինչև աշուն, ժամանակ տալ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին, որպեսզի տեղի ունենան քննարկումներ։

«Սահմանադրությունները պետք է ընդունվեն միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։ Մենք ընդունել ենք Քաղաքական և քաղաքացիական իրավունքների հռչակագիրը, ընդունել ենք Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին կոնվենցիան։ Եվ այս պահին չեմ կարծում, թե պետք է գնալ հապճեպ քայլերի»,- ասաց նա։

Մեր դիտարկմանը, թե նախկին ռեժիմի կողմից կա վտանգ, նախկինները ձգտում են ռևանշի, այդ իսկ պատճառով էլ համառորեն դիմադրում են, Նորիկ Եղիազարյանն արձագանքեց․ «Ո՞րն է վտանգը։ ՍԴ-ի միջոցո՞վ են փորձում, ինչո՞վ կարող է ՍԴ-ն նպաստել ռևանշիստական ուժերի ակտիվացմանը։ Ելնելով ՍԴ-ի իրավական կարգավիճակից, լիազորություններից՝ նման վտանգ ես չեմ տեսնում։ Վերջին հաշվով՝ ՍԴ-ն իննսուն տոկոսով գործերը քննում է դիմումների հիման վրա։ Պետք է դիմեն, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը սխա՞լ է ընտրված։ ՍԴ-ն նման հարցեր քննարկելու իրավունք չունի։ Դա քննչական մարմինների և դատարանի իրավասությունն է։ ՍԴ-ն չի կարող փոխել խափանման միջոցը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում