Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, բավարարել է «Մարտի 1»-ի մայր գործով բոլոր նյութերը Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրելու որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքը՝ բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նախաքննության ընթացքում միջնորդություն է ներկայացրել, որով պահանջել է ներկայացնել «Մարտի 1»-ի մայր գործով բոլոր նյութերը, այլ ոչ թե՝ առանձնացված մասի նյութերը, ինչը քննիչ մերժել էր: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Մարտի 1-ի սպանված Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի և Արմեն Ֆարմանյանի հոր՝ Վաչագան Ֆարմանյանի հետ: