Wednesday, 24 04 2024
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է

Ոչ միայն ԱԱԾ-ն, այլև իրավապահ մյուս մարմիններն էլ են ծառայել նախկին իշխանություններին

1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած և ցայսօր չբացահայտված ահաբեկչությունը բացահայտելու համար դեռ անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին Ազգային ժողովի զոհված փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը, դիմել էր գլխավոր դատախազություն՝ պահանջելով վերացնել Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասի կարճման որոշումն ու սկսել նոր քննություն։ Բախշյանի բողոքը բավարարվել էր, քրեական գործի վարույթը կարճելու մասին նախաքննության մարմնի 2004թ. նոյեմբերի 11-ի որոշումը վերացվել էր, և քրեական գործով նախաքննությունը հանձնվել էր Ազգային անվտանգության ծառայությանը։ Այս ընթացքում Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պարագլուխ Նաիրի Հունանյանն էր նամակ գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն էլ իր հերթին այն հասցեագրել էր դատախազությանը, նա էլ՝ ԱԱԾ-ին՝ Հոկտեմբերի 27-ի գործի անջատված մասով քննությանը ներգրավելու համար։

Հայտնի դարձավ, որ Հոկտեմբերի 27-ի գործով անջատված մասով ԱԱԾ-ում ստեղծվել է քննչական խումբ։ Դատախազությունը մասամբ բավարարել է Հոկտեմբերի 27-ի գործով տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանի միջնորդությունը, որով նա խնդրել էր նաև անջատված մասով քննչական խումբ ստեղծել։ Բախշյանը միջնորդել էր քրեական գործը փոխանցել քննչական այլ ենթակայության՝ Ազգային անվտանգության ծառայությունից հանձնելով Հատուկ քննչական ծառայությանը, ինչը մերժվել էր։

Քաղաքագետների միության նախագահ, ահաբեկչության հետևանքով տուժած ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանն, օրինակ, օրեր առաջ «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում հիշեցրել էր, որ ահաբեկչության պարագլուխ Նաիրի Հունանյանը եղել է ԱԱԾ գործակալ, ԱԱԾ-ի վերահսկողության ներքո, ուստի ԱԱԾ-ին գործի քննությունը հանձնարարելը չի բխում դրա շահերից, քանի որ ԱԱԾ-ն առաջնորդվելու է իր գերատեսչության մունդիրի պատիվը պահելու առաքելությամբ։ Միաժամանակ թե՛ նա, թե՛ Հոկտեմբերի 27-ին ՀՀ ներքին գործերի նախարար Սուրեն Աբրահամյանը, որը ոճրագործությունից հետո հրաժարական տվեց պաշտոնից, չեն բացառել, որ կարող են քննչական խմբում ներգրավել նաև ԱԱԾ-ի պրոֆեսիոնալ քննիչներին։

Հայաստանի Ժողովրդական կուսակցության փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գրիգոր Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե որքանով է նպատակահարմար Հոկտեմբերի 27-ի գործի քննությունը վստահել ԱԱԾ-ին, երբ հենց ժամանակին ԱԱԾ-ի անփութության, բացթողումների պատճառով տեղի ունեցավ ահաբեկչությունը։

«Եթե այդպես նայենք, ապա Հատուկ քննչական ծառայությունը, իրավապահ մյուս մարմիններն էլ են ժամանակին ծառայել նախկին իշխանություններին։ Բոլորն էլ ծառայել են նախկին իշխանություններին, և եթե դա հաշվի առնենք, ապա ոչ մի գործի քննություն չպետք է վստահենք նրանց»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ՀԺԿ փոխնախագահը։

Իրավապահ համակարգի ուսերին այսօր առանց այն էլ բազմաթիվ քրեական գործերի բացահայտման բեռն է դրված, որքանո՞վ է իրատեսական Հոկտեմբերի 27-ի գործի քննությունը հանձնարարել և ակնկալել, որ այն կբացահայտվի։

«Ժամանակին ես կարծիք հայտնել եմ, որ արդյունավետ քննություն անցկացնելու համար այսօր իրավապահ մարմինները գերծանրաբեռնված են աշխատում։ Բայց եթե դատախազությունն այսօր այդ գործն ուղարկել է ԱԱԾ-ին, նշանակում է, որ ի վիճակի են քննելու այդ գործը, իսկ թե ինչ որակի քննություն կանցկացվի՝ ցույց կտա ժամանակը։ Բարդ գործ է, բայց անհուսալի չէ բացահայտումը։ Նկատի ունենանք, որ ահաբեկչության պարագլուխն էլ է ցանկություն հայտնել խոսելու։ Ես միանշանակ մնում եմ այն կարծիքին, որ կան կազմակերպիչներ, և շրջանակը միայն ահաբեկչություն գործած անձանցով չի սահմանափակվում»,- ասաց Գրիգոր Հարությունյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում