Friday, 19 04 2024
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»

Խնդիրների մասին բարձրաձայնել եմ ու հայտնվել սև ցուցակում․ Աննա Մայիլյան

«Ես միշտ ընթացքի մեջ եմ, աշխատում եմ հաղթահարել խոչընդոտները: Միշտ ինչ-որ բան պրպտում եմ, փորձում եմ հասնել նպատակներիս և հնարավորությունները կարծես թե Աստված ինքն է ուղարկում: 2019-ին գեղեցիկ սկավառակ թողարկեցի՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին՝ Հանրային ռադիոյի առաջարկով, և ձայնագրությունները նվիրեցի Հանրային ռադիոյի ֆոնդին: Ձայնագրեցի ակապելա 40 երգ, ծաղկաքաղ էի արել ժողովրդական ժողովածուներից»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը:

Հարցին՝ համերգ կկայանա, թե ոչ, Աննա Մայիլյանը պատասխանեց, որ, անշուշտ, կկայանա, և միաժամանակ մտահոգություն հայտնեց. «Դա, իհարկե, հնարավորությունների հետ է կապված: Մենք չունենք համապատասխան ֆոնդեր, կազմակերպչական կենտրոններ, որոնց շնորհիվ իմ ոլորտի կատարողները կկարողանան առանց մտահոգության ունենալ բեմ, բոլորս «եղունգ ունես՝ գլուխդ քորի» տարբերակով ենք աշխատում»:

Կա կարծիք, որ մեզանում դասական երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը նվազում է և, թերևս, կգա մի շրջան, երբ դասական երաժշտությունն ունկնդիր չի ունենա: Ադրադառնալով այս դիտարկմանը՝ Աննա Մայիլյանը նշեց, որ արտասահմանյան շուկան զարգանում է և անընդհատ նորամուծություններ են արվում թե՛ բեմում, թե՛ կազմակերպչական գործունեության մեջ… «Մեզ մոտ դա չի արվում, նորամուծությունները քննադատվում են: Աշխարհը գնում է առաջ, թեև բոլոր միտումները չէ, որ պետք է ընդունվեն, բայց այն ամենը, ինչը կարող է մեր մշակույթն առաջ մղել և մեր արտիստին բարձրացնել, պետք է օգտագործվի: Մենք չունենք կազմակերպիչներ, որոնք ճիգեր կգործադրեն ոլորտի զարգացման համար»:

«Մշակույթը անկում է ապրում, դա համընդհանուր խնդիր է, բայց կան նաև շատ լավ երիտասարդներ»,- նշեց մեր զրուցակիցը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում