Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները հետ են մղել Դամասկոսին ուղղված հրթիռային հարձակումը: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը:
Այն մասին, որ քաղաքում կրակոցների ձայներ են լսվում, հայտնել է նաեւ ՌԻԱ Նովոստին: SANA-ի տվյալներով, հարձակումը նախաձեռնել է իսրայելական կողմը:
Նշվում է, որ ՀՕՊ-ին հաջողել է խոցել մի քանի թիրախներ: Տուժածների եւ զոհերի մասին տեղեկություններ չկան:
Անցած տարվա դեկտեմբերի վերջին Սիրիայի ՀՕՊ համակարգերը Դամասկոսի մոտակայքում հրթիռներ էին չեզոքացրել: Հայտարարվեց, որ հրթիռներն արձակվել են իսրայելական կողմից, իսկ ավիացիան գտնվել է Լիբիայի օդային տարածքում: