Friday, 19 04 2024
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով

Ինչ է կատարվում խորհրդարանում. Տարօրինակ իրավիճակ

Խորհրդարանում տապալվել է մի քանի օրենքների փոփոխության օրակարգով արտահերթ նիստը, որը փաստորեն լինելու էր ՍԴ խնդրի հանգուցալուծման «Իմ քայլը» մեծամասնության, այսպես ասած, լուծումը կամ լուծման գործընթացի մեկնարկային քայլը:

Ինչպես հայտնի է, մի շարք օրենքների փոփոխությամբ նախատեսվում է ՍԴ-ն դնել խորհրդարանի գործունեության հարցում խաղից դուրս: Բայց արտահերթ նիստը առավոտյան տեղի չի ունեցել, նախագծերը հետ են կանչվել նիստից քիչ ժամանակ առաջ, ինչպես հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Ըստ նրա՝ հեղինակը ոչ բովանդակային փոփոխությամբ համանման նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ, և հնարավոր է նոր արտահերթ նիստ արդեն այսօր:

Բայց հարց է առաջանում՝ որն է նպատակը հետ կանչելու և ոչ բովանդակային փոփոխությամբ նոր նախագիծ շրջանառելու: Առերևույթ տեխնիկական գործընթացը գոնե առայժմ թողնում է քաղաքական թնջուկի տպավորություն, ընդ որում՝ հենց կառավարող մեծամասնությունում եղած թնջուկի:

Այն, որ ՍԴ հարցում լուծումների, մոտեցումների առումով այստեղ եղել են տարբեր կարծիքներ ու տարաձայնություններ, ակնառու էր վաղուց: Այն, որ դրանք կարող էին որոշակի սուր բնույթ ստանալ խնդրի հանգուցալուծման որևէ եզրափակիչ փուլում՝ հաշվի առնելով հանգուցալուծման այս կամ այն դեպքում անխուսափելի բարդությունն ու խնդրահարույց լինելը որևէ տեսանկյունից, ևս երևի թե սպասելի էր ու անխուսափելի:

Միևնույն ժամանակ, նախօրեին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ, Եվրամիության ներկայացուցիչների հետ՝ քննարկելով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված վիճակն ու խորհրդարանի նախաձեռնությունները: Հանդիպման փաստն ինքնին վկայում է այն մասին, որ կա թե՛ միջազգային լուրջ ուշադրություն ու առնվազն քննարկելու հարցեր և թե՛, իհարկե, դրանց հանդեպ ԱԺ մեծամասնության ուշադրություն: Ավելին, պետք չէ բացառել, որ ներքին անհամաձայնությունների առանցքում կարող է լինել նաև հենց միջազգային վերաբերմունքի հանդեպ գնահատականների, այդ ուղղության կարևորության հանդեպ պատկերացումների տարբերությունը:

Ի վերջո, ժամեր անց հայտնի դարձավ, որ տեղի է ունենում շրջադարձ եւ Իմ քայլը մեծամասնությունը հրաժարվում է ՍԴ-ն «խաղից դուրս դնելու» օրենսդրական նախաձեռնությունից եւ միանգամից անցնում Սահմանադրության փոփոխության միջոցով դատավորների պաշտոնավարումը դադարեցնելուն, բայց ոչ թե խորհրդարանի քվեարկության, այլ հանրաքվեի միջոցով: Թերևս կասկած չկա, որ այդ քայլը միտված է միջազգային արձագանքին:

Այդ համատեքստում կարևոր է դառնում ոչ միայն բուն քայլի ճակատագիրը՝ ի վերջո հանրաքվեի արդյունքը թերևս չի հարուցում որևէ կասկած, հաշվի անելով իշխանության վարկանիշը, այլ նաև այն, թե տեղի ունեցածն ինչ նստվածք է թողնելու «Իմ քայլը» մեծամասնության ներսում:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում