Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն կիպրական հավաքի ընթացքում կանցկացնի 4 ընկերական հանդիպում:
Փետրվարի 7-23-ը «Արարատ-Արմենիա»-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Լարնակայում, որտեղ կմրցի Կիպրոսի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Այիա Նապա»-ի, Ռուսաստանի պրեմիեր լիգան ներկայացնող «Ուֆա»-ի, Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգան ներկայացնող «Տեքստիլշչիկ»-ի, Լատվիայի բարձրագույն լիգան ներկայացնող «Լիեպայա»-ի հետ: