Tuesday, 23 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ազգային ստադիոնը. «Հրազդանի» վերակառուցումն այլընտրանք չունի…

Անցյալ տարվա հուլիսին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի նախկին տեղակալ Գևորգ Լոռեցյանը, որն այժմ գտնվում է կալանքի տակ, հայտարարել էր մեր երկրում Ազգային մարզադաշտի կառուցման հստակ ծրագրերի մասին: Մասնավորապես, Լոռեցյանը նշել էր, որ նախարարությունը պաշտոնապես ստացել էր օտարերկրյա ներդրումային ծրագրի առաջարկ, որի համաձայն՝ կծախսվի շուրջ 300 միլիոն դոլար: Ըստ ԿԳՄՍ-ի նախկին փոխնախարարի՝ առաջարկը փոխանցվել էր համապատասխան պետական մարմիններին՝ հետագա ընթացք տալու համար: Խոսվում էր նույնիսկ, որ Ազգային մարզադաշտը կառուցվելու է «Հրազդան» մարզադաշտից ոչ հեռու, Դալմայի այգիների տարածքում։

Լոռեցյանի հայտարարությունից արդեն անցել է 7 ամիս, սակայն Ազգային մարզադաշտ կառուցելու մասին նույնիսկ ակնարկներ չենք լսում։ Կարծում ենք՝ պարզ է, որ այս նախագիծը տարբեր պատճառներով ձախողվել է։ Ավելի ուշ ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանն էր հայտարարել, որ նոր՝ Ազգային մարզադաշտը կկառուցվի Երևանից դուրս: «Ազգային մարզադաշտը Երևանից դուրս կառուցելու հիմնական պատճառն այն է, որ Երևանը շատ խիտ է կառուցապատված, և եթե մեզ հաջողվի մարզում կառուցել մարզադաշտը, ապա դաշտի կողքին կկառուցվեն այլ ենթակառուցվածքներ՝ այդ կերպ նպաստելով մարզերի զարգացմանը»,- նշել էր Վանեցյանը։

Ազգային մարզադաշտ Երևանից դուրս կառուցելու վերաբերյալ ևս այսօր ակնարկներ չկան, ինչը ստիպում է ենթադրել, որ ժամանակակից ստադիոն ունենալու հեռանկարը մշուշոտ է։ Ստեղծված իրավիճակում կրկին հարկ ենք համարում անդրադառնալ «Հրազդան» մարզադաշտին, որը հայկական ֆուտբոլի սիմվոլներից մեկն է։

Տարիներ շարունակ «Հրազդանի» վերակառուցումը եղել է հասարակական պահանջ։ Այսօր ևս ոչ միայն ֆուտբոլասերներն են հույսեր փայփայում, որ մի օր «Հրազդանում» բարձրակարգ ֆուտբոլ կդիտեն։ Երևանն ունի բացառիկ ֆուտբոլային կառույց, որի վերակառուցումը պետք է դառնա օրակարգային խնդիր։

Ի դեմս «Հրազդանի»՝ մենք վաղուց արդեն ունենք ազգային ստադիոն, որն անհրաժեշտ է վերակառուցել։ Սկսենք նրանից, որ Երևանից դուրս մարզադաշտի կառուցումը կարող է առաջացնել իրական կոլապս։ Ենթադրենք, մարզադաշտը կառուցվի Արտաշատում: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կկատարվի, երբ երեկոյան միանգամից տասնյակ հազարավոր մարդկանց հոսք սկսվի դեպի այդ քաղաք: Եթե Երևանում երկրպագուների հիմնական մասը ստադիոն է հաճախում քաղաքային տրանսպորտով, ապա մարզադաշտի՝ այլ քաղաքում գտնվելու պարագայում երկրպագուները ստիպված են լինելու ֆուտբոլ գնալ կա՛մ սեփական ավտոմեքենաներով, կամ էլ տաքսիներով: Միջքաղաքային տրանսպորտով մարզադաշտ գնալը, կարծում ենք, լավագույն տարբերակը չէ, քանզի հատկապես երեկոյան ժամերին ավտոբուսներն ու «Գազելները» ծանրաբեռնված են լինում: Հաշվի առնենք նաև, որ Երևանում մարդիկ «Հանրապետական» մարզադաշտին մոտենում են տարբեր փողոցներով և երթուղիներով: Մարզադաշտը նույն Արտաշատում կառուցելու դեպքում հոսքի ողջ ծանրաբեռնվածությունն ընկնելու է Երևան-Արտաշատ մայրուղու վրա, ինչը ըստ էության կառաջացնի մղձավանջ:

Տարիներ առաջ Բելառուսի մայրաքաղաք Մինսկից 60 կմ հեռավորության վրա գտնվող Բորիսով քաղաքի մերձակայքում կառուցվեց «Բորիսով-Արենա» մարզադաշտը, որը տեղավորում է 13 հազար հանդիսականի: Եվ ահա, երբ Բելառուսի վերջին տարիների անփոփոխ չեմպիոն Բորիսովի ԲԱՏԷ-ն Չեմպիոնների լիգայի խաղարկությունում մրցում է որևէ գրանդ ակումբի հետ, Մինսկ-Բորիսով մայրուղում անտանելի խցանումներ են առաջանում: Հարկ է նշել, որ ԲԱՏԷ-ի հանդիպումը դիտելու համար սովորաբար Մինսկից Բորիսով են գնում 5-6 հազար երկրպագուներ: «Բորիսով-Արենայի» հիմնական հատվածը զբաղեցնում են Բորիսովի բնակիչները: Նշենք նաև, որ ի տարբերություն Հայաստանի մայրուղիների՝ Բելառուսի միջքաղաքային և միջպետական մայրուղիները երկու անգամ ավելի լայն են և որակյալ:

Ի տարբերություն «Բորիսով-Արենայի»՝ մեր ազգային մարզադաշտը նախատեսված է լինելու 30-35 հազար հանդիսականների համար: Ու եթե Մինսկից Բորիսով ֆուտբոլ դիտելու է գնում 5-6 հազար մարդ, Երևանից Արտաշատ երկու անգամ ավելի նեղ մայրուղով գնալու է 6 անգամ ավելի շատ մարդ: Կարծում ենք՝ մեկնաբանություններն ավելորդ են: Իսկ թե ինչպես են մարզադաշտը կառուցողները պատրաստվում լուծել այս հարցը՝ դժվար է ասել: Այս պահին մենք չունենք ենթակառուցվածքներ մարզադաշտ հաճախելու բնականոն ընթացքն ապահովելու համար:

Անցյալ տարի անդրադառնալով «Հրազդան» մարզադաշտի վերակառուցմանը՝ ՀՖՖ նախկին նախագահն ասաց. ««Հրազդան» մարզադաշտն իր մեջ մեծ պատմություն է պարունակում: Այս ստադիոնն ունի սեփականատեր: Նրա հետ երկու-երեք անգամ հանդիպել ենք, բանակցել ենք: Վերակառուցումը մեծ գումարների հետ է կապված: Այդ գումարները որևէ կերպ ֆուտբոլի ֆեդերացիան չի կարող ներդնել մեկ պարզ պատճառով՝ ՀՖՖ-ն չունի այդքան գումար: Դա պետք է լինի մասնավոր միջոցներով: Ներդրող, որը կներդնի այդքան գումար և կկառուցի մարզադաշտը: Այս ուղղությամբ նույնպես տարվում են աշխատանքներ: ՀՖՖ-ն նույնպես փնտրում է ներդրողներ, որոնք կցանկանան վերակառուցել «Հրազդանը»: Մենք պատրաստ ենք աջակցել: Սակայն պետք է նշեմ, որ մասնագետների գնահատականով՝ «Հրազդանը» իր տեխնիկական բնութագրով, որքան էլ վերակառուցենք, չի կարող համապատասխանել այն միջազգային չափանիշներին, որն անհրաժեշտ է նոր ստադիոնի համար: Այսինքն՝ այդ մարզադաշտում կկարողանանք անցկացնել միայն ներքին առաջնության հանդիպումներ: Նույնիսկ եթե վերակառուցենք «Հրազդանը», ապա չենք կարող Երևանում ընդունել միջազգային հանդիպումներ: Ամբողջ խնդիրը դա է»:

Որպեսզի «Հրազդան» մարզադաշտի հետ կապված քննարկումները և հարցադրումները վերջնական սպառիչ պատասխան ստանան, ՀՖՖ ներկայիս ղեկավարությանը խնդրում ենք տալ հետևյալ հարցերի պատասխանը. ինչպե՞ս է ստացվում, որ նախկին ԽՍՀՄ երկրների մայրաքաղաքների գլխավոր մարզադաշտերը հնարավոր եղավ համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին, իսկ «Հրազդանը» հնարավոր չէ: Բաքվի, Թբիլիսիի, Մոսկվայի, Կիևի, Մինսկի գլխավոր մարզադաշտերը վերակառուցվելուց հետո այսօր ընդունում են աշխարհի և Եվրոպայի առաջնության եզրափակչի, Եվրոպա լիգայի եզրափակչի, Եվրոպայի սուպերգավաթի հանդիպումներ: Մի՞թե «Հրազդան» մարզադաշտը իր ենթակառուցվածքով այդ աստիճան զիջում է Բաքվի «Օլիմպիական» կամ Թբիլիսիի Բորիս Փայչաձեի անվան «Թբիլիսի-Արենա» ստադիոններին: Որո՞նք են այդ չափանիշները, որոնք չեն բավարարում «Հրազդանին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում