Չինաստանում 2019-nCoV նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 28 հազարը, 563 մարդ մահացել է, 1153-ն՝ ապաքինվել: Այս մասին հայտնել է Չինաստանի Հիգիենայի և առողջապահության հարցերի պետական կոմիտեն:
Կենտրոնական իշխանությունների տվյալների համաձայն՝ երկրում կարանտինի մեջ է գտնվում ավելի քան 186,3 հազար մարդ: Վարակման առավել մեծ թվով դեպքերը՝ 19,6 հազար, Հուբեյի նահանգում են: Այնտեղ մահացել է 549 մարդ, դուրս են գրվել 633-ը:
Չժեցզյանի և Գուանդունի նահանգներում (վարակման 895-ական դեպքեր) վիրուսից մահեր չեն արձանագրվել, ըստ որում համապատասխանաբար 46 և 78 մարդ ապաքինվել է: Պեկինում (վարակման 253 դեպք) մահացել է մեկ մարդ: