Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի շրջանակում «Բավարիա»-ն մրցեց «Հոֆենհայմ»-ի հետ:
Մյունխենյան ակումբին հաջողվեց 4 գնդակ ուղարկել «Հոֆենհայմ»-ի դարպասը՝ սեփականն ընդունելով 3-ը: Բենիամին Հյուբների ինքնագոլը, Թոմաս Մյուլլերի մեկ գոլը և Ռոբերտ Լևանդովսկու դուբլը «Բավարիա»-ին դուրս բերեցին գավաթի խաղարկության հաջորդ փուլ:
Հայաստանի ազգային թիմից Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմ»-ի կազմում ընդգրկված չէր վնասվածքի պատճառով: