Երուսաղեմի կենտրոնական մասում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել իսրայելացի զինծառայողներին: Միջադեպի հետևանքով տուժել է 15 մարդ, նրանցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է: Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչին:
Ըստ ոստիկանության՝ տեղի ունեցածը ահաբեկչություն է: Channel հեռուստաալիքի տվյալներով՝ հարձակվողը նկատել է զինվորականների խմբին և կանխամտածված ավտոմեքենան ուղղել է նրանց վրա: Վրաերթից հետո նա դիմել է փախուստի: Նրա մեքենան գտել են պաղեստինյան Բեյթ-Ջալա քաղաքում՝ Բեթղեհեմից ոչ հեռու: