Twitter-ը կմակնշի կեղծ լուսանկարներն ու տեսագրությունները: Այդ մասին հաղորդվում Է ընկերության կայքում։
Ինչպես պարզաբանել են մշակողները, կհայտնվի հատուկ ցուցիչ, որը մեդիանյութերը կնշի որպես կեղծ և կուղեկցի պարզաբանմամբ, որ դրանք էական փոփոխությունների են ենթարկվել:
Դրա համար սոցցանցը հաշվի կառնի.
. Խմբագրումից հետո կոնտենտի կառուցվածքի, ժամանակի, հաջորդականության և կազմի էական փոփոխությունները:
. Ձայնա-և տեսատեղեկավտության հավելումը: Մասնավորապես վերադիր կադրերը, ձայնը կամ փոփոխված ենթագրերը:
. Մոդելավորված կամ հորինված ֆայլերն իրական մարդու պատկերով:
«Մենք գիտենք, որ որոշ թվիթներ բովանդակում են փոփոխված լուսանկարներ կամ տեսագրություններ, որոնք կարող են վնաս պատճառել մարդկանց: Այսօր մենք մտցնում ենք նոր կանոն և ցուցիչ, որը կնշի դրանք և մարդկանց պարզաբանում կտա այդ թվիթի վերաբերյալ»,- ասված Է ընկերության հաղորդագրության մեջ:
Այդպիսի կոնտենտը Twitter-ը կսկսի մակնշել մարտի 5-ից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: