Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող մանկական հիվանդանոցի բժիշկները հաղորդել են, որ նոր կորոնավիրուսով վարակված հղի կանայք կարող են այն փոխանցել իրենց դեռ չծնված երեխային, հաղորդում է Channel NewsAsia պարբերականը:
2019-nCov կորոնավիրուսով վարակված կինը ծննդաբերել է փետրվարի 2-ին, իսկ 30 ժամ անց նորածնին հետազոտելուց հետո բժիշկները հաստատել են, որ նրա օրգանիզմում վարակ կա:
Ավելի վաղ ԱՄՆ-ի Ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին կանխատեսել էր, որ 2019-nCov վարակի բռնկումն, ամենայն հավանականությամբ, կվերածվի համաշխարհային համաճարակի, քանի որ կորոնավիրուսը շատ հեշտությամբ փոխանցվում է մեկից մյուսին: Ըստ նոր տվյալների, վարակվել է ավելի քան 20 հազար մարդ, մահացել է մոտ 500 վարակակիր: